Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է Սիրիայի հարցով համագործակցությունը դադարեցնելու Վաշինգտոնի որոշման համար, հայտնում է TASS-ը:
«Ափսոսում ենք Վաշինգտոնի որոշման համար` Ժնևում մասնագետների խմբի աշխատանքը դադարեցնելու, փորձագետներին ետ կանչելու և բացառապես հակամարտությունների կանխարգելման ոլորտով սահմանափակվելու համար»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Վաշինգտոնը չի կարողացել կատարել Սիրիայի հարցով առանցքային պայմանավորվածությունները և այժմ փորձում է պատասխանատվությունը գցել ուրիշի վրա:
«Վաշինգտոնի անգործությունը բերեց այն բանին, որ այդ ընթացքում զինյալները վերակազմավորվեցին, ստացան զենքեր, համախմբեցին իրենց ռեսուրսները»,- նշել է Զախարովան:







































