Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ո՞ր կողմ գնալ

Թերևս քչերն են հավատում կամ համարում, որ ընտրական հերթական ցիկլին մոտեցող Հայաստանի ներքաղաքական գործընթացները հնարավոր կլինի ընտրություններին մնացած մեկ տարվա ընթացքում դուրս բերել արտաքին գործընթացների և գործոնների ազդեցությունից և դնել «ինքնավար» ռեժիմի մեջ: Եթե անկեղծ լինենք, ապա դրան, թերևս, ոչ ոք չի հավատում, և հատկապես քաղաքական դաշտի սուբյեկտների շրջանում:

Ավելին` գրեթե բոլորի վարքագծում այսօր նկատելի է, որ նրանք նույնիսկ ինչ-որ առումով կամովին են հայտնվել արտաքին գործընթացների ազդեցության տակ` այդպիսով փորձելով նվազեցնել բարդագույն կացության և մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի ապագայի համար իրենց պատասխանատվության ծանր բեռը` իշխանությունն իր մասով (ներառյալ իշխանամերձ ուժերն ու տարբեր արբանյակները), իսկ ընդդիմությունն էլ իր մասով (ներառյալ ընդդիմություն համարվող ուժերը): Այդ պարագայում կարևոր հարցադրումներից մեկը դառնում է այն, թե ի վերջո արտաքին քաղաքական գործընթացներ նախաձեռնող միջազգային քաղաքական կենտրոններից ո՞ր մեկն է գերակա լինելու Հայաստանի առաջիկա ընտրական փուլում ստատուս քվոյի գծագրման հարցում` Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը:

Այժմ նկատելիորեն տեսանելի է Ռուսաստանի գերակայությունը Հայաստանին վերաբերող խնդիրներում: Դրա վկայություն կամ կնիք դիտվեց օգոստոսի վերջին հայ-ռուսական հարաբերության տիրույթում տեղի ունեցած հայտնի անցուդարձը: Դրա հետ միաժամանակ, այդ անցուդարձի հանդեպ քաղաքական դաշտի արձագանքն էլ իր հերթին վկայեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը, գրեթե առանց բացառության, ընդունում են կամ պատրաստ են ընդունել Ռուսաստանի գերակայությունը` անկախ այն բանից, թե որքանով են դա անում ի խորոց սրտի, և որքանով են անում պարզապես ելնելով քաղաքական կոնյունկտուրայից: Տվյալ պարագան հուշում է, որ առաջիկա նախընտրական զարգացումներում թելադրողը լինելու է Ռուսաստանը, և Մոսկվան է գծելու Հայաստանի ապագա խորհրդարանի քարտեզը: Համենայնդեպս, նկատելի է, որ քաղաքական դաշտն էլ այդ համոզումին է:

Իշխանության պարագայում հպատակությունը Ռուսաստանին և ռուսական նախաձեռնություններին` ամենևին էլ նորություն չէ: ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն և «Օրինաց երկիրը» սիրով ընդունել են ռուսական դոմինանտության հայտը և իրենց բոլոր մտավոր ու քարոզչական ռեսուրսները ի սպաս են դրել այդ իրողությունը որպես Հայաստանի փրկություն ներկայացնելու գործին: Ռուսական դոմինանտությունն արձանագրում է նաև Հայ Ազգային Կոնգրեսը, և դրանից էլ ելնելով կառուցում իր մարտավարությունը, Ռուսաստանին հռչակելով հետագա զարգացումների տնօրեն, այդ համատեքստում, բնականաբար, տարբեր քաղաքական շարժերով փորձելով իր պատրաստակամությունը հայտնել այդ տնօրենի ենթակայության տակ աշխատելու առումով:
Դաշնակցության առումով, թերևս, բավական խոսուն է այն, որ այդ կուսակցության լիդերները վերջին շրջանում պարբերաբար սկսել են մասնակցություն ունենալ Ռուսաստանում կազմակերպվող քաղաքական-փորձագիտական կոնֆերանսներին, և թերևս կասկած չկա, որ 120-ամյա «ծերուկը» դեմ չէր լինի, եթե իր կենսաթոշակը Ռուսաստանը տար: Մանր-մունր մարգինալների հարցը քննարկելն անգամ ավելորդ է:

Այդպիսով, կարծես թե ակնհայտ է դառնում, որ ռուսները տիրել են քաղաքական դաշտին ու պրոցեսներին: Սակայն քաղաքականությունը բավական նուրբ երևույթ է և ունի ոչ միայն արտաքին դրսևորումներ, այլ նաև ներքին լուրջ շերտեր, որոնց համար արտաքին դրսևորումները հաճախ ունենում են ընդամենը խորքային առումով առավել հաջող մանևրելու հնարավորություն ընձեռող դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանում կատարվող գործընթացները, ինչպես քաղաքական ցանկացած գործընթաց, պետք է դիտարկել ոչ միայն տվյալ պահի կամ միջնաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով: Այդ պայմաններում, անգամ տվյալ պահի իրողությունները սկսում են որոշակիորեն այլ լույսի ներքո ընկալվել:

Մասնավորապես` երբ մենք փորձում ենք, այդուհանդերձ, ստանալ մի պարզ հարցի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտում ունի ինստիտուցիոնալ կայուն ներկայություն, ապա պատասխանը, թերևս, բացասական է: Չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական դաշտին կապող տնտեսա-քաղաքական բազում թելերին, այդուհանդերձ ինստիտուցիոնալ իմաստով այդ տիրույթում վակուում է, այն դեպքում, երբ Արևմուտքը Հայաստանի հետ աշխատում է հայաստանյան կյանքի տարբեր ոլորտների հետ անմիջական առնչություն ունեցող և տարեցտարի զգալի դերակատարում ստանձնող միջազգային կառույցների միջոցով, լինի դա օժանդակություն քաղաքացիական կազմակերպություններին, հասարակական սեկտորին, տնտեսական դաշտին, թե քաղաքական սուբյեկտներին, որոնք տարատեսակ ներգրավվածություններ են ունենում ձևով համաշխարհային, իսկ բովանդակությամբ արևմտյան բնույթի տարբեր կառույցների աշխատանքներում:

Այսինքն` նկատելի է, որ եթե Ռուսաստանը փորձում է առաջ շարժվել «շինությունները» տնօրինելու ճանապարհով, Արևմուտքը կամաց-կամաց տնօրինություն է փորձում հաստատել տարածքի վրա: Ընդ որում` շինությունն առավել տեսանելի լինելով հանդերձ, այդուամենայնիվ, գտնվում է տարածքի վրա, ոչ թե օդում, այսինքն` կախված է տարածքից: Եվ այդ գիտակցումը, թերևս, երբեք չի լքում Հայաստանի ներքաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր «շինություններին»:

Այսօր Ռուսաստանին հպատակվելու պատրաստակամությամբ հանդերձ, վաղը նրանք նույն պատրաստակամությամբ կարող են շուռ գալ Ռուսաստանի դեմ, երբ Արևմուտքը կլուծի տարածքի լիակատար հսկողության հարցը: Իսկ այդ հարցն Արևմուտքը լուծում է արժեքային էքսպանսիայի միջոցով` տարածելով արժեքներ, որոնք քաղաքացիներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք, զարգացում: Ընդ որում` մի հատկանշական պարագա. այդ խոստման օրինակներ են արդեն ոչ միայն հենց արևմտյան բերեկեցիկ երկրները, որոնց առումով միշտ բերվում է հակափաստարկ, թե նրանք երկար ժամանակի ընթացքում են հասել ներկայի բարեկեցությանը, այլ արդեն մեր անմիջական հարևան Վրաստանը: Վրաստանը, որն, ի դեպ, դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության տիրույթից, վերջին տարիներին արձանագրում է հասարակական-պետական կյանքի կազմակերպման լուրջ հաջողություններ, և այլևս չի աշխատում փաստարկը, թե արժեքը չէ բանը, այլ ժամանակը:

Այդ տեսանկյունից Ռուսաստանը Հայաստանում ունի լրջագույն խնդիրներ, հատկապես երիտասարդ բնակչության շրջանում, որը ավելի արագ և խորքային է ընկալում արևմտյան արժեքների նպատակահարմարությունը: Ռուսաստանի շանսը այդ պարագայում սեփական քաղաքականության արդիականացումն է: Այն, ինչ հռչակել է ներկայիս նախագահ Մեդվեդևը: Սակայն նա հռչակել է Ռուսաստանի արդիականացում որպես պետություն: Մինչդեռ չի հստակեցրել, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստվում է արդիականացնել նաև իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Հայաստանի հանդեպ էլ: Միայն դրա արմատական վերանայման պարագայում Ռուսաստանը կարող է շանս ստանալ ժամանակի մեջ Հայաստանում իրապես մրցակցել Արևմուտքի հետ և ունենալ առավելության հասնելու շանս: Ներկայումս այդ շանսը հավասար է գրեթե զրոյի, իսկ գերակայության և հաղթանակների մասին վկայող արտաքին դրսևորումները ընդամենը էլ ավելի են ամրացնում այն շղարշը, որի տակ անաղմուկ իր գործն է առաջ տանում Արևմուտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում