«Նաիրիտ» գործարանի բազմաթիվ աշխատակիցներ այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու:
«Գործարանի վերագործարկման հույսը չի մեռնում, մենք շարունակում ենք պայքարը, նորանոր քայլեր ենք անում: Ներդրող է հայտնվել և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել. ներդրողների 11 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կհանդիպի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակցուհին:
Մանրամասները՝ տեսանյութում: