Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը մոտենում է ավարտին։ Այդ մասին հայտարել է Կարսի նահանգապետ Ռահմի Դողանը։
Նրա խոսքերով՝ երկաթուղու փորձարկումը ակնկալվում է մինչև տարեվերջ. «ԲԹԿ-ի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ Չինաստանից Եվրոպա գնացող բոլոր ապրանքները կանցնեն այս երկաթուղով։ Նախկին պատմական Մետաքսի ճանապարհն անցնում է այստեղով»։











































