Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը վճռական է տրամադրված: Նա հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարել Ռոբերտ Լևանդովսկիի հետ:
«Ինձ շատ լավ եմ զգում: Պատրաստ եմ Ռոբերտ Լևանդովսկիի հետ մրցակցել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար:
Ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս, ովքեր ինձ ապահովում են փոխանցումներով: Դժվար էր, բայց, այնուամենայնիվ, մրցաշրջանը սկսեցինք հաղթանակով»,- Goal-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:







































