Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Որն է Ասոցացման գործընթացի առանցքային խնդիրը

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է օգնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Եվ այս տեսանկյունից նա հիմնավորված է համարում Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցադրումը, որ նա արել էր Մոլդովայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Սերժ Սարգսյանի հարցադրման մասով, իհարկե, առիթներ եղել են դիտարկումներ անելու՝ փորձելով ուշադրություն դարձնել այդ հայտարարությունների քաղաքական դրդապատճառների վրա: Սակայն փաստորեն առաջին անգամ է հնչում, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է օգնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Սա, ըստ էության, իշխանությունների կողմից հնչող միակ քիչ թե շատ կոնկրետ հեռանկարներից է, որ հասարակությանը մատուցվում է Եվրամիության Ասոցացման համաձայնագրից ակնկալիքների մասով: Եվ այստեղ պահն էական է, քանի որ այդ միակ շատ թե քիչ կոնկրետությունը իրականում զուրկ է պրակտիկ և պրագմատիկ բովանդակությունից: Այսինքն՝ Ասոցացման համաձայնագիրը իրականում որևէ կապ չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ: Տեսականորեն այդ կապն, իհարկե, կարելի է գտնել, սակայն գործնականում այստեղ ոչ մի կապ չկա, և հասարակությանը նման կապ մատուցելու իմաստը անհասկանալի է: Կամ պարզապես իշխանությունները ասում են՝ ինչ-որ բան ասելու համար՝ լիովին չգիտակցելով ասվածի և Ասոցացման գործընթացի միջև իրական կապի բացակայությունը, կամ էլ նրանք ասում են լիովին գիտակցված՝ կրկին ինչ-որ բան ասելու համար, սակայն ավելի կարևոր և կոնկրետ ակնկալիքներից խոսակցությունը մի կողմ շեղելու համար:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրում առավել կարևոր են այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին խնդիրներին, ներքին կյանքում սպասվող փոփոխություններին: Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը, իհարկե, ցանկալի է, և սա անժխտելի է, սակայն անժխտելի է նաև, որ Հայաստանի ներկայիս որակների պայմաններում դա ոչինչ չի տա՝ բացի առկա իշխող համակարգը էլ ավելի սնելուց, երկրորդ շնչառություն հաղորդելուց:

Եվ սա, անկասկած, հասկանում են նաև Եվրոպայում: Հասկանում են, որ նման իրավիճակում սահմանների բացումը միանշանակ կուժեղացնի Թուրքիայի տարածաշրջանային դերը, ինչը ոչ մի կերպ չի մտնում Եվրամիության ծրագրերի մեջ: Ավելին՝ Ասոցացման համաձայնագիրը միտված է նրան, որ Հայաստանի տարածաշրջանային դերը բարձրանա՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր կոմբինացված խաղի հակակշիռ: Եվ այս մասին հստակ ակնարկեց նաև Շտեֆան Ֆյուլեն, որը մի քանի օր առաջ եկել էր Հայաստան: Նա ասաց, որ Ասոցացման համաձայնագիրը հարևանների հետ հարաբերություններում կամրացնի Հայաստանին:

Այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի խնդիրը, գործընթացի խնդիրը հայ-թուրքական սահմանի բացումը չէ: Դա հեռու ապագայի հարց է, և պետք չէ հասարակությանը կերակրել իրականությունից կտրված հեռանկարներով: Ասոցացման համաձայնագրի նպատակը Հայաստանի ներքին որակների փոփոխության հասնելն է, որովհետև Հայաստանի զարգացման, ամրացման և մրցունակ պետություն լինելու առաջնային, հիմնարար գրավականը սա է, ոչ թե սահմանների բաց կամ փակ լինելը: Նպատակը որակական տեսանկյունից լիովին նորացված Հայաստանն է, որ կարող է Եվրոպայի համար լինել հուսալի և երկարաժամկետ գործընկեր կովկասյան տարածաշրջանում, ինչպիսին փնտրում է Բրյուսելը:

Հետևաբար Ասոցացման համաձայնագրի գործընթացի վերաբերյալ հասարակության հետ պետք է խոսել այս հիմնարար խնդրին վերաբերող հարցերի և ակնկալիքների մասին, իսկ հայ-թուրքական սահմանը թողնել հանգիստ կամ պահել ընդամենը որպես արտաքին քաղաքական օրակարգի հարց Արևմուտքի հետ հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում