Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարքամըշ շրջանում ընկել են Սիրիայի տարածքից ականանետով արձակված երկու արկեր:
Միջադեպը տեղի է ունեցել սիրիական տարածքում ԴԱԻՇ-ի ու Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջև ընթացող մարտերի ժամանակ: Թուրքիայի տարածքում զոհերի գրանցման մասին ոչինչ չի հաղորդվել:
Արկերը Թուրքիայի տարածքում են ընկել առավոտյան, որից հետո դեպքի վայր են շտապել անվտանգության ուժերը, շտապօգնության ու հրշեջ մեքենաները: Ընդգծվում է, որ ԴԱԻՇ-ն ու Սիրիայի ժողովրդավարական ուժերը պայքարում են Ջերաբլուսի շրջանի վերահսկողության համար, որը մեծ կարևորություն ունի Հալեպի պաշտպանության համար:







































