ԱՄՆ-ում 31-ամյա Շոն Միլերը, որը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ, թաքնվել է ոստիկանությունից մի քանի ամիս՝ դիմակավորվելով որպես ծերունի, հայտնում է BBC-ն:
Մասաչուսեթսի ոստիկանությունը կարողացել է ծեր մարդու մեջ ճանաչել Միլերին, որն ապրիլից գտնվել է հետախուզման մեջ: Տան խուզարկության ժամանակ, որտեղ գտնվել է մեղադրյալը, հայտնաբերվել է զենք և մոտ 30 հազար դոլար կանխիկ դրամ:
Այդ գործի շրջանակներում մեղադրանք կներկայացվի ևս 12 կասկածյալի:










































