Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները. Լևոն Մկրտչյան

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 19-ին հանդիպել է հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը գոհունակություն է հայտնել, որ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվում է հենց նախնական և միջին մասնագիտական ոլորտի հիմնահարցերից, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթական համակարգն ամբողջության մեջ է դիտարկվում: «Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը. եթե երկիրը չի հենվում այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտի վրա, ապա այդ երկիրը բավականին թույլ է: Իհարկե, խորհրդային տարիներից հետո ոլորտը մեծ անկում էր ապրել, սակայն վերջին տարիներին բավականին մեծ թվով հիմնահարցեր են լուծվել՝ կառավարման ավելի ճկուն մեխանիզմ է մշակված: Ձևավորվել են կառավարման խորհուրդներ, որում ընդգրկված են, բացի մանկավարժական և ուսանողական համակազմից, նաև սոցիալական գործընկերներները, մասնավորապես գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները»- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև ոլորտի մի շարք հիմնախնդիրներին:

«Մեր հասարակության մեջ չկա այն գիտակցումը, որ կրթությ ունն իր յուրաքանչյուր աստիճանի վրա պետք է ունենա ելք դեպի կյանք և վերադարձ: Կա այն գիտակցումը, որ կրթությունը պետք լինի անընդհատ և արագացված՝ դպրոցից մինչև ասպիրանտուրա: Ուսանողը դեռևս չի գիտակցում, որ կրթական մի աստիճանն ավարտելուց հետո պետք է դեռ աշխատի, ստանա կրթական արդյունքի անդրադարձն աշխատաշուկայում, նոր ընտրի իր հետագա ճանապարհը: Եթե, օրինակ, միջին մասնագիտական կրթական հաստատությունը ծառայի միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը, այն իր հիմնական առաքելությունը չի կատարի, քանի որ սա այն կարևոր օղակն է, որ ը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա:

Ոլորտի մյուս խնդիրը՝ մասնագիտությունների և չափորոշիչների կապն է կյանքի հետ. եթե մասնագիտությունը չի արձագանքում կյանքի դժվարություններին, ընտրված չափորոշիչները չեն հաղթահարում մարտահրավերները, ապա ոլորտը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Հետևաբար, կարևոր է այսօրվա աշխատաշուկային համարժեք քայլելը:

Իհարկե, նախ աշխատաշուկան պետք է իր պահանջները ամփոփի, որ կրթական հաստատությունն այդ պատվերը կարողանա ընդունել: Մյուս խնդիրը. մեր երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ կրթությունն իր վրա վերցնի նաև սոցիալական պատվեր:

Հատկապես մարզում առկա կրթական հաստատությունը կատարում է նաև սոցիալական մեծ առաքելություն: Հետևաբար, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով նաև չափորոշիչների և մասնագիտությունների վերանայման հնարավորությունը, հատկապես բժշկական և գյուղատնտեսական ուղղվածություններով:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է, որ բուհերի կազմում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրի նպատակը չպետք է լինի միայն բուհերի համար ուսանողներ ապահովելը. պարտադիր չէ, որ բոլորը ստանան բակալավրի կրթական աստիճան:

Նախարարն անդրադարձել է նաև բժշկական մասնագիտությունների խնդրին՝ ընդգծելով, որ պետք է հստակեցվեն և խստացվեն դաշտը կարգավորող լիցենզիայի պայմանները: Նախարարը խոսել է նաև տնօրենների հավաստագրման և ընտրության կարգի պարզեցման հնարավորության մասին: Անդրադառնալով միջազգային գործընկերների աջակցությամբ վերազինված ուսհաստատություններին՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ դրանք պետք է շոգեքարշի դեր կատարեն մյուսների համար, ծառայեն ուսումնական և վերապատրաստման բազա և համակարգը տանեն իրենց հետևից:
Ելույթից հետո տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են անվճար տեղերի համար ընդունելության քննությունների վերանայմանը, ռոտացիայի կարգի փոփոխությանը, շինարարական մասնագիտությունների կարևորությանը և մասնավորապես մարզային հաստատություններում ռազամարդյունաբերական ոլորտին սպասարկող մասնագիտությունների ներդրմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ամփոփել ոլորտային հարցերը և դրանք առավել մանրամասն քննարկել հետագա հանդիպումների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում