Friday, 24 07 2026
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

«Սասնա ծռերին» աջակցող խորհրդում ոչ թե երիտասարդներ են, այլ քաղաքականության մեջ են երիտասարդներ

Իրականում Հայաստանում կա քաղաքական իրավիճակ: Իշխանությունները համարժեք չեն արձագանում Հայաստանում ստեղծված իրականությանը: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Սասնա ծռեր»-ին աջակցող նոր համակարգող խորհրդի վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ կարևոր է այն, որ կա քաղաքական խորհուրդ, որը պետք է ոչ միայն շարժումը համակարգի, այլ համակարգելու է նաև քաղաքականություն: «Ենթադրվում է, որ վաղը բավականաչափ լուրջ հանրահավաք կկազմակերպվի: Սակայն քաղաքական նոր խորհրդի անդամները փորձառու գործիչներ չեն, նոր են մտնում քաղաքականության մեջ, դժվար է գնահատել, թե նրանք որքանով կարող են շարժմանը քաղաքական բովանդակություն հաղորդել»:

Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենց «հարսանիքի փեսան» երիտասարդ է, և նրանք քանիցս արդեն բարձրաձայնում են, որ երիտասարդները պետք է առաջնորդեն այս շարժումը, և իրենց հույսը շարունակում են մնալ երիտասարդները, թեպետ վերջիններս չեն շտապում շարժաման առաջին գծում դուրս գալ պայքարի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանն ընդգծեց, որ ինքը կարևորում է քաղաքական փորձառությունը նման լուրջ նախաձեռնության համար: Նրա խոսքով՝ «Սասնա ծռերին» աջակցող խորհրդը՝ այն գործիչները, որոնք վաղվա հանրահավաքն են քաղաքականապես համակարգելու, նրանք իրականում երիտասարդ չեն, քաղաքականության մեջ են երիտասարդ:

Ա. Ենոքյանի կարծիքով՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը դրական լիցք կհաղորդի այս ամեն ինչին, եթե նրանք մասնակցեն շարժմանը:

«Իհարկե, շատ կարևոր է հստակ քաղաքական ուղենիշը, թե ինչ ուղղությամբ է այսուհետ գնալու այս շարժումը: Ժիրայր Սէֆիլյանը իր ուղերձում նշել էր որոշակի ուղղվածություն՝ ապագաղութացում: «Սասնա ծռեր»-ը բոլորովին այլ գործողության ձև, ուրիշ մեթոդաբանություն են կիրառում, նույնիսկ անկանխատեսելիություն: Այսօր կարդացի մի միտք՝ «Սասնա ծռեր»- ի գործողությունները ցույց տվեցին, որ Ս. Սարգսյանի ասած «մեր դեմ խաղ չկան» այլևս չի աշխատում: Այո՛, այն մեթոդաբանությունը, որ մշակել էր իշխող վարչախումբը նաև ընդդիմության համար, այլևս կարող է չաշխատել: Նոր տեսակի պոռթկում եղավ, որը կարող է փոփոխություններ մտցնել: Կարծես թե ճիշտ են ըմբռնել, որ ներկա կոռումպացված, ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելու ամենահեշտ ճանապարհը հենց ապագաղութացումն է, քանի որ այդ երկուսը խիստ միախառնված են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում