Monday, 13 07 2026
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան

Գարեգին Բ-ն և Ռումինիայի մշակույթի նախարարը զրուցել են երկու ժողովուրդների հոգևոր կյանքից

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Մշակույթի նախարար Դանիել Կոնստանդին Բառբուին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանի:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ Ռումինիայի հետ հարաբերությունները սերտ են և ջերմ` համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը կարևորել է երկու նախարարությունների միջև համագործակցությունը` ավելացնելով, որ Ռումինիայում հայ ժողովրդի` դարավոր պատմություն ունեցող մշակութային ներկայությունը և հարուստ ժառանգությունը կարևոր կամուրջ է երկու ժողովուրդների միջև:

Վեհափառ Հայրապետը և Ռումինիայի Մշակույթի նախարարը զրուցել են նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքից, Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերից: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը վերհիշել է իր հովվապետական այցերը Ռումինիա, հանդիպումները Դանիել պատրիարքի և երջանկահիշատակ Թեոկտիստ պատրիարքի հետ, նաև գոհունակությամբ է անդրադարձել ռումին ժողովրդի քրիստոնեական հավատի խորը ապրումին:

Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հայ-ռումինական մշակութային գործակցությանը` Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է առավել զորացնել երկու ժողովուրդների դարերով փորձված բարեկամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում