Հարավային Կորեան կանցկացնի խոշորագույն հրետանային զորավարժություններ Հյուսիսային Կորեայի հետ սահմանին՝ մշակելու համար գործողություններ Փխենյանի կողմից հնարավոր սադրանքների դեպքում: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
«Ուսումնական հրաձգություններին ծրագրում է մասնակցել 49 դիվիզիոնից մոտ 300 հրետանային զենք: Զորավարժությունները կսկսվեն տեղի ժամանակով ժամը 17.04-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 12.04-ին): Դրանց վրա կլինեն նաև К-9 և К-55 ինքնագնաց հրետանային սարքավորումներ»,- նշել են Հարավային Կորեայի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչները:
Զինվորականները նաև ընդգծել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեան իբր գնդակոծության ենթարկելու առաջին տարելիցի նախօրեին հրետանային զորավարժություններ անցկացնելու որոշումը Փխենյանին ցույց կտա հետագա ցանկացած սադրանք կանխելու Սեուլի վճռականությունը:








































