Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Եթե փորձեն հողերը հանձնեն, կլինի կոտորած. Մուշեղ Սաղաթելյան

Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի հետ կապված տարածաշրջանային զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի հետ:

«Չի կարելի թույլ տալ, որ պայքարը դադարի, քանի դեռ պայքարում ենք, ինչ-որ մի ելք կա, և պայքարի արդյուքնում կծնվի ելքը: Իմ հույսն այսօրվա երիտասարդներն են, որոնց մեջ կան շատ լավերը, ովքեր ձգտում են ինքնիշխան Հայաստան ունենալ»,- նշեց ազատամարտիկը:

Նրա կարծիքով՝ «Սասնա ծռեր»- ը չհասան իրենց պահանջների կատարմանը, չհասան իրենց մտածած հաղթանակին, սակայն հասան դրանից ավելիին. «Տեսնում ենք, թե այս օրերին հասարակության մեջ, ինչպես է եփվում նրանց քայլը, որը վերջում ավելի գեղեցկացավ իրենց վերաբերմունքով, քանի որ նրանք ապացուցեցին որ իրենք չեն եկել արյուն թափելու, այլ եկել էին արթնացնելու, ոգևորելու հայ հասարակությանը: Նրանք պարտված չեն առ այսօր: Նրանք նոր Հայաստան ունենալու գաղափարի իրականացման համար են այս քայլը կատարել, և իրենց համախոհներն աստիճանաբար ավելի են շատանում»,- նշեց Մ. Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր»- ը կպարտվեն, եթե անողնաշար իշխանությունն ազատ արձակի նրանց:

Ազատամարտիկի գնահատմամբ՝ Ս. Սարգսյանը երբևէ չի եղել նախագահ. «Ուրիշ բան է լինել Հայաստանի անկախ Հանրապեության նախագահ, ուրիշ բան է խլել այդ իշխանությունը և լինել այդ իշխանության ղեկավար: Որպես վասալի իրեն ճնշում էին, որ խոստացել է հողերը տալ, նա թույլ չինովնիկ է, չի կարողացել ասել՝ ոչ: «Ոչ» ասելու համար «Սասնա ծռեր»- ը նրա համար հնարավորություն ստեղծեցին, իհարկե, ոչ կանխամտածված: Ս. Սարգսյանը այս առիթն օգտագործեց, որ Ռուսաստանին ասի՝ Հայաստանում կա ներքին ընդվզում, չեմ կարող հողերը տալ:

«Եվ դրան հաջորդեցին Ռուսաստանի քայլերը: Ժիրինովսկին արտահայտեց մի միտք, որ Հայաստանը առանց Ռուսաստանի կոչնչանա, թուրքերը կոչնչացնեն. սա ահաբեկման ձև է,- կարծում է ազատամարտիկը,- հաջորդ քայլը Իրանի և Ադրբեջանի հետ պայմանագրերի կնքումն է, Ռուսաստանի պայամանագրերը կեղծ ու սուտ են և միշտ խափանվում են, սրանով էլ էին ուզում մեզ ահաբեկել, որ եթե չենք ենթարկվում, ապա Ադրբեջանի և Իրանի հետ կհամագործակցի: Սակայն եթե Ռուսաստանը քաղաքական խաղի մեջ չլինի, մեզ հետ ոչ մի երկիր չի պատերազմի»:

Հողերը հանձնելու հետ կապված մտավախությանն անդրադառնալով՝ Մ. Սաղաթելյանը նշեց, որ եթե փորձեն հանձնել տարածքները, ապա Հայաստանում քաղաքացիական կռիվ, կոտորած կլինի. «Օլիգարխներին ու իշխանություններին կհավաքեն մի տեղ ու լուրջ պատիժ կլինի: Դրանից ոչ ոք չի շահի, բայց կլինի: Հողերի հանձնումը այս իշխանությունների մահն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում