Saturday, 25 07 2026
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ. Կիրո Մանոյան

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին 1 մլրդ դոլար արժողությամբ հարձակողական բնույթի զենքի գործարքին:

Կիրո Մանոյանն ասաց, որ Ռուսաստանը իրավական առումով պայմանագրային տրամադրություններ չի խախտել: Բայց, նրա գնահատմամբ, Ադրբեջանին մեծածավալ զենքի վաճառքը ռազմավարական դաշնակցից ակնկալվող պահվածք չէ:

«Եթե հավատանք մեկնաբանություններին, թե այդ զենքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտում, ապա, այդուհանդերձ, պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ նման պետության ձեռքին զենք է հայտնվում: Բնականաբար, պատերազմ սկսելու գայթակղությունն Ադրբեջանի մոտ մեծանում է:

Ուստի մտահոգիչ է ՌԴ-ի պահվածքը, որքան էլ որ փորձեն ներկայացնել, թե ռազմական հավասարակշռությունը երկրների միրջև չի խախտվում: Կան նաև այնպիսիք, որոնք ասում են, թե ոչ միայն խախտվում է հավասարակշռությունը, այլև վտանգվում է տարածաշրջանը: Դա առավել ևս մտահոգիչ է: Իրավական իմաստով խախտում չկա, բայց ռազմավարական դաշնակցից ակնկալվող կեցվածք չէ»,- մեկնաբանեց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի պահվածքն ընդունելի չէ:

Բանախոսի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների արձագանքը ևս համարժեք չէր ՌԴ-ի այդ քայլին:

ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ն պետք է զգար, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները, քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից:

«Եթե նույնիսկ հավասարակշռությունը չի խախտվում, պատերազմի հավանականությունը մեծանում է: ՌԴ-ն գնաց տնտեսական գործարքի՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար»,- ասաց Կիրո Մանոյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում