Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Նանոր Սէֆիլյան. Ժիրայրն իր միտքը չի փոխել

««Սասնա ծռեր»-ի օպերացիայի ամենամեծ նվաճումն այն էր, որ ժողովուրդը մոբիլիզացվեց, քիչ թե շատ՝ դա կարևոր չէ, կարևորը, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց: Դուք որևէ երկրում չեք տեսնի, որ ժողովուրդն, այսպես կոչված, «ահաբեկիչներին» կաջակցի, բայց մեր ժողովուրդը դուրս եկավ և աջակցեց «Սասնա ծռեր»- ին: Դա արդարության հավասարության խղճի կանչն է, այլ ելք չէին տեսնում «Սասնա ծռեր»- ը, և ժողովուրդը կիսում է նրանց ճիչը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը:

Անդրադառնալով հարցին, թե «Սասնա ծռեր»-ի՝ զենքերը վայր դնելուց հետո պայքարի շարունակականություն կլինի՞, երբ ավելի քիչ ժողովուրդ է հավաքվում և առաջնորդներ չկան՝ Նանոր Սէֆիլյանը պատասխանեց. «Հիմնադիր խորհրդարանի գրեթե բոլոր անդամները ձերբակալված են, Հիմնադիր խորհրդարանի նախագահը ընդհատակ է անցել, ճիշտ է, մենք լիդերի խնդիր ունենք, բայց այս ընդվզումն այլևս Հիմնադիր խորհրդարանինը չէ, մեր երիտասարդությանն է: Ես այնտեղ տեսնում եմ մարդկանց, որոնք ոչ մի ցույցի չեն գնացել, բայց հիմա գնում են: Ոստիկանության ահաբեկչական արարքների պատճառով ժողովուրդը վախենում է , և ես չեմ մեղադրում մարդկանց: Ես չեմ կարծում, որ կայծը մարել է, այդ կայծն ուժեղ է»:

Գ. Չուգասզյանը և «Սասնա ծռեր»- ը խոսում էին պայքարի շարունակության մասին, որ պայքարը կշարունակվի բանտից և ընդհատակից, նաև Գ. Չուգասյանը ցանցային պայքարի մասին էր խոսում. արդյո՞ք դա հնարավոր է. այս հարցի վերաբերյալ Ն. Սէֆիլյանը նշեց, որ չգիտի՝ ընդհատակից հնարավոր է, թե ոչ, բայց կարծում է, որ բանտից հնարավոր է. «Բանտը և փողոցը միմյանց լրացնելով պիտի հասնեն արդյունքի, մեր բոլոր քաղաքական գործիչները պիտի հասկանան, որ սա ժողովրդի պայքարն է և կանգնեն ժողովրդի կողքին:

Միշտ մեղադրում են՝ ասելով, որ 2008-ին Ժիրայրը կանգնեց Լ. Տեր-Պատրոսյանի կողքին, բայց Ժիրայրը նրա կողքին չկանգեց, նա կանգնեց ժողովրդի կողքին, ժողովուրդ կար այնտեղ, որը պահանջում էր: Եթե որևէ գործիչ իր ժողովրդի հետ չի լինում, մերժվում է ժողովրդի կողմից»:

Նանոր Սէֆիլյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ կապ չունի, քանի որ տեսակցության և հեռախոսազրույցների արգելանք կա, սակայն վստահ է, որ ժիրայրը չի հրաժարվի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. «Ժիրայրը ամեն վայրկյան իր միտքը փոխող մարդկանցից չէ, նա մնում է իր մտքին: Սակայն առաջնահերթության հարց կա. երբ տղաների կյանքը վտանգված էր, դիպուկահարներն արդեն քանի հոգու վիրավորեցին, ոստիկան էլ սպանվեց, Ժիրայրը առաջնահերթ է համարել նախ տղաների հետ հանդիպումը: Վստահ եմ, որ Ժիրայրը իր միտքը չի փոխել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում