Monday, 13 07 2026
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:50
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com

«Մեռնեմ» մեռելներին` հորիցս լավ են նայում…

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012-ի դեկտեմբեր ամսից դատում են «Խաչիկյան-2» կամ «Խաչիկյան-դուստր» մասնաճյուղի 4 պատասխանատուների: Կարեն Եղիազարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Երեմյանը և Վոլոդիա Բախշինյանը արդարամտորեն չեն բաշխել կամ պարզապես չեն բաշխել Նոր-Նորք համայնքի թոշակառուների կենսաթոշակները: Ավելին, երևի մտքում էլ ասել են` դուք «արխային» մեռեք կամ գնացեք, մենք ձեր փողին տեր ենք: և այդպես 5 տարի շարունակ…

Ըստ մեղադրական եզրակացության` նրանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի 2002թ. հրամաններով մինչև 2010թ. դեկտեմբերն աշխատել են նույն ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչներ: Այսինքն, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք և օժտված լինելով կենսաթոշակների վճարման լիազորություններով, իրենց վստահված կենսաթոշակների գումարներից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու դիտավորություն են ունեցել և յուրացրել. «սոցապ կվարտետը» տեղեկանալով, որ կենսաթոշակառուները բացակայում են Հայաստանից կամ մահացել են, իսկ սոցապահովության իրենց տարածքային բաժնում տեղյակ չեն այդ մասին, հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները թողել են կենսաթոշակների վճարային ցուցակներում և 2005-2010թթ. ընթացքում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով` նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացրել են առանձնապես խոշոր չափերի` մոտ 28 մլն դրամ գումար: Նախաքննական մարմնի հաշվարկով այդ գումարից առյուծի մասը` 12.573.981 դրամը բաժին է հասել Ռոբերտ Հակոբյանին, 6.556.260 դրամը` Կարեն Եղիազարյանին, 3.992.831մլն-ը` Վոլոդիա Բախշինյանին, 5.688.163 դրամը` Աշոտ Երեմյանին:

Նրանց բոլորին էլ մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի յուրացման /քր. օրի 179 հոդ. 3 մաս 1 կետ/ համար, որը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու համար /325 հոդ./, որը նախատեսում է 400.000-ից 800.000 դրամ տուգանք կամ առավելագույնը` 4 տարվա ազատազրկում:

4 ամբաստանյալներից միայն ամենաքիչ «յուրացնողը»` 67-ամյա Վոլոդիա Բախշինյանը կալանավորված չէ:

Այս գործը վստահվել է դատավոր Դավիթ Հարությունյանին` «Կրակեմ Հրաչի» որդուն: Հերթական նիստը հուլիսի 9-ին է, ժամը` 15.00-ին:

Հ.Գ. Հարգելի հետաքրքրասերներ, յուրացումներից բարոյական վնաս կրած տուժողներին դատարանում տեսնելու ակնկալիք չունենաք. մեռելները դատարան չեն գալու, որ իմանաք, թե 1 մեռելից 1 տարում «կվարտետը» որքան օգուտ է ստացել: Բայց մինչև բռնվելը նրանք երևի ասել են` «մեռնեմ Նոր-Նորքի մեռելներին, հորիցս լավ են նայում…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում