Monday, 20 07 2026
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն և տեսահսկման կենտրոն

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման շրջանակում ընկերության ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին են ներկայացրել Ռիգայում գործող տրանսպորտի համալիր կառավարման մոտեցումներն ու առանձնահատկությունները: Բանախոսների հավաստմամբ` 2007թ-ից ներդրված համակարգն, ըստ էության, լիովին կանոնակարգել է ամբողջ դաշտը, այդ թվում` հնարավորություն ընձեռելով ապահովելու հարմարավետ և լիարժեք ծառայություններ:

Երևանյան պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են նաև ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը, հատկանշելով, որ շուտով նախաձեռնելու են քաղաքի արվարձաններում ավտոկայանատեղիների կազմակերպում, ինչը մեծապես կնպաստի Ռիգայի տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը:

Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռիգայի քաղաքային տեսահսկման կենտրոն: Ներկայացնելով համակարգի աշխատանքը՝ կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ շուրջ 100 տեսախցիկներով կազմակերպվող շուրջօրյա աշխատանքների շնորհիվ լիովին ապահովվում է քաղաքի անվտանգությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երևանյան պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Երկու քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են նաև, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել նաև փորձի փոխանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում