Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ռեկտորը դասախոսին անասուն է անվանել. Լուսինե Աշուղյանը մեն-մենակ պայքարում է բուհական և դատական համակարգի դեմ (տեսանյութ)

Հուլիսի 11-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, վճիռ կկայացնի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ նույն բուհի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով:

Այս գործով դատավարությունը շարունակվում է արդեն 2 տարի, հայցը ներկայացվել է դեռևս 2011 թվականի հուլիսին: Այս ընթացքում դատարանի կազմը 2 անգամ փոխվել է: Լուսինե Աշուղյանն ինքնաբացարկի միջնորդություններ էր ներկայացրել նախորդ 2 դատավորներին` ակնհայտ կողմնակալ և խիստ անբարյացակամ մոտեցումների պատճառով: Հայցադիմումը վարույթ ընդունած դատավոր Սուրեն Բաղդասարյանը քրեական մասնագիտացմամբ դատավորների կազմում ընդգրկվելու պատճառաբանությամբ հրաժարվել էր գործից, իսկ նրան հաջորդած դատավոր Աղասի Մկոյանը, բավարարելով միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել և զեկուցագիր ներկայացրել քաղաքացիական գործի քննությունը մեկ այլ դատավորի հանձնարարելու մասին: Գործը հանձնարարվել էր Սարգիս Երիցյանին, ով էլ օրերս կկայացնի վճիռը: Նա դեռ ապրիլին էր փակել գործը, բայց Լուսինե Աշուղյանի ջանքերով դատաքննությունը վերսկսվեց` ապացույցների լրացուցիչ հետազոտման համար:

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանն աշխատանքից ազատվել է նույն ռեկտորի կողմից՝ այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողն ու միակ աշխատունակ մարդն է: Նրա խնամքին են առաջին կարգի հաշմանդամ քույրն ու մանկուց հաշմանդամ 10 տարեկան որդին: Այժմ գոյատևում են նրանց հաշմանդամության և անապահովության կենսաթոշակ-նպաստով: Այդ գումարով նախկին դասախոսը և հացի խնդիր է լուծում, և դեղ է գնում հիվանդ հարազատների համար:

Չբավարարվելով նրան աշխատանքից ազատելով` բուհի ռեկտորը դատական գործընթաց սկսեց Լուսինե Աշուղյանի դեմ` վերջինիս մեղադրելով զրպարտության մեջ: Ռեկտորը նրանից 2 միլիոն դրամ է պահանջում` որպես բարոյական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում:

Նախկին դասախոսի նկատմամբ տարբեր բնույթի այլ ճնշումներ էլ են եղել. բուհի դասախոսներ՝ մայր և աղջիկ Սարգսյանները ոստիկանությունում նրա դեմ ցուցմունքներ են տվել՝ իբր Աշուղյանի կողմից սպանության սպառնալիքների համար, ինչը, իհարկե, չի հաստատվել իրավապահների կողմից: Բուհի ստորաբաժանումների 17 ղեկավարներ բաց նամակ են հղել ԿԳ նախարարություն և մի շարք լրատվամիջոցների` փորձելով կարծիք ձևավորել Լուսինե Աշուղյանի մասին: Վերջինս վիրավորված դիմել է դատարան` պատասխանատվության ենթարկելու 17 ղեկավար անձանց: Այդ գործն այժմ ուղարկված է ՄԻԵԴ:

Ամիսներ շարունակ Լուսինե Աշուղյանը մեն-մենակ պայքարում է բուհական, այժմ նաև՝ դատական համակարգի դեմ՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու ակնկալիքով: Վերջին դատական հայցն էլ ռեկտորի դեմ ներկայացրել է իրեն «անասուն» անվանելու համար: Այն կցվել է ռեկտորի կողմից նրա դեմ հարուցված զրպարտության գործին` որպես հակընդդեմ հայցադիմում, որին դատավոր Երիցյանը նույնպես կանդրադառնա հուլիսի 11-ի վճռով:

Ինստիտուտում կատարվող օրինախախտումների և ռեկտորի կողմից իրեն սպառնալու վերաբերյալ Աշուղյանի` վերադաս ատյաններին հասցեագրված գրության կապակցությամբ ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվել: Ըստ այդմ` ռեկտորը ոչ միայն չի հերքել Աշուղյանի նշած փաստերը, այլև հաստատել է նրան «անասուն» անվանելու հանգամանքը:

Ոստիկանությունում տված բացատրության մեջ ռեկտորը նշել է, որ իր և Աշուղյանի միջև իրոք եղել են լարված հարաբերություններ: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր մրցույթ չի հայտարարվել, այլ 1 տարով երկարաձգվել է պայմանագիրը: «Քանի որ Աշուղյանն այդ աշխատանքի մասին (խոսքը ռեկտորի հայցորդի թեկնածուական աշխատանքի մասին է-1in.am) լուրեր էր տարածել, թե իբր գրվել է մեկ այլ անձի կողմից, ես այն ընդունեցի որպես իմ անձի հանդեպ մեծ վիրավորանք և Աշուղյանին հրավիրելով իմ աշխատասենյակ` հարցրի, թե նա ինչու է նման լուրեր տարածում, երբ իրականում այդ աշխատանքի հեղինակը Լուսինե Սարգսյանն է: Պատասխանեց, որ ինքը պատրաստ է դա ապացուցել նաև հրապարակային պաշտպանության ժամանակ: Քանի որ վիրավորանքս, իրոք, հնարավոր չէր զսպել, ես նրան դուրս հրավիրեցի` անվանելով անասուն»,- նշել է ռեկտոր Խաչատրյանն իր գրավոր բացատրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում