Friday, 24 07 2026
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը

Իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երեկվա դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը:

Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց:

Մեկ կողմից հանրահավաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղված որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, մյուս կողմից՝ իրավապահների անհամարժեք ու որոշ դեպքերում նույնիսկ հակաօրինական գործողությունները հանգեցրին այսօրվա իրողությանը:

Ոստիկանության կողմից առանձին դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն հանրահավաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այլև գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների հանդեպ:

Ցավոք տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին:

Մեկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսևորում:

Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց: Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ:

Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար, զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանությունը, պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում