Այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները աճել են 6.5%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալներից: Երևանի բնակարանների գները այս տարվա մայիսին աճ են արձանագրել նաև ապրիլի համեմատ` 0.2%: Թեև ավելի քիչ, սակայն աճել են նաև մարզերի անշարժ գույքի գները:
Մինչդեռ անշարժ գույքի օտարման գործարքների թիվը հանրապետությունում նվազել է: Մայիսին, անցած տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է օտարման գործարքների 10.2% անկում, իսկ ապրիլի համեմատ` 20.4% անկում:








































