Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին հանդիպել են փոքրամասնության ղեկավար Դավիդ Բաքրաձեի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ ծովափնյա Ուրեկի քաղաքում գտնվող վարչապետի առանձնատանը:
«Հանդիպումն անհրաժեշտ էր և իր ժամանակին, և մեզ հաջողվեց հաջողության հասնել 4 հարցում»,- ասել է Բաքրաձեն:
Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել ստեղծել պետական սահմանադրական հանձնաժողով՝ ընդդիմության և «Միացյալ ազգային շարժման»՝ որպես հիմնական ընդդիմադիր ուժի մասնակցությամբ:
Երկրորդ համաձայնեցումը վերաբերում է նախագհի կուսակցության անդամների իրավական հետապնդումների դադարեցմանը:
Փոքրամասնության ղեկավարն ասել է նաև, որ կքննարկեն խորհրդարանական աշխատանքներում փոքրամասնության մասնակցության հարցը, որը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին:
Եվ վերջին համաձայնեցումը վերաբերում է նման խորհրդատվություններին, որոնք կիրականացվեն ժամանակ առ ժամանակ:







































