Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում իրավապահները մարզադաշտում կանխել են ահաբեկչություն, որը փորձել է իրականացնել 12-ամյա մի տղա: Այս մասին հայտնում է Khaama գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության վարչությանը:
Քալայ Նաու քաղաքում մարզադաշտի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները բռնել են մի երեխայի, որի մարմնին ամրացված է եղել պայթուցիկ:
Նշվում է, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամ Աբդուլ Ազիզը պետք է հեռակառավարման վահանակով բազմության մեջ գործի դներ ռումբը մարզիկների մրցույթի ժամանակ: