Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանը դարձել է ոստիկանական պետություն. Արսինե Խանջյան

«Ինձ համար հստակ է, որ այսօր մեր հայրենիքի մեջ ժողովրդին հասկանալու միակ ձևը ժողովրդի մեջ լինելն է։ Դրա համար էի գնացել հանրահավաքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը, անդրադառնալով նախօրեին ոստիկանական գործողություններին և իրեն բերման ենթարկելուն:

Նա նշեց, որ մինչ այդ պահը տեղյակ չէր, որ ձերբակալություններ են լինում, ապա ասաց, որ ոստիկանական մեծ մեքենայով իրենց տեղափոխել են ինչ-որ զորամասի տարածք, որը պարզ չէր՝ ոստիկանակա՞ն տարածք էր, թե՞ ռազմական։ Տեղում դիմակավորված անձինք են եղել, որոնք փորձել են ստուգել իր պայուսակը, ճշտել են ինքնությունը։

«Սա զարմանալի, արտառոց դեպք էր: Մարդկանց տանում էին առանց պատճառի, երիտասարդներից ու տարեց մարդկանցից սկսած։ Մարդիկ իրենց համար նստած էին նստարանին, զրուցում էին, բայց նրանց տանում էին ոստիկանները»,- պատմեց Արսինե Խանջյանը։ Նա նաև նշեց, որ երբ այդ զորամասի տարածքում դիմակավորված ոստիկաններից մեկը հարցրել է իր անուն ազգանունը, զարմացած հարցրել է՝ դո՞ւք այստեղ ինչ գործ ունեք։ «Ես էլ պատասխանեցի, որ դո՛ւք պետք է ասեք, թե ես այստեղ ինչ գործ ունեմ։ Հստակ էր, որ այդ պահին ոչ ոք չգիտեր, թե մենք այնտեղ ինչ գործ ունեինք»,- նկատեց Խանջյանը՝ ավելացնելով, որ ինքը չի ընդունել ոստիկանության ներողությունը իրեն պատճառված անհարմարության համար, քանի որ կարծում է, որ այդ ներողությունը պետք էր խնդրել հարյուրավոր բերման ենթարկվածներից։

Արսինե Խանջյանը նաև նշեց, որ շուտով վերադառնալու է Կանադա և իր ձեռքի տեսախցիկով արձանագրում է ամեն ինչ՝ այնտեղի հանրությանը Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին տեղյակ պահելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում