Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըի օգնական, գնդապետ Թևֆիք Գյոքը փախել է երկրից:
Այդ մասին հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է հենց Ֆիքրի Ըշըքը: Նա մանրամասնել է, որ իր օգնականը Թուրքիայից փախել է այն բանից հետո, երբ հարցաքննվել է Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ պայքարի շրջանակներում:
Ըշըքի խոսքով՝ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում շարունակվելու են մաքրումները Թուրքիայի զինված ուժերում:







































