Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Ինչու դա հնարավոր չէր ավելի շուտ

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին ու ներկայացնել վիճակը պետության առաջ կանգնած մարտահրավերների հարցում: Դա հուլիսի 17-ին Հայաստանում «Սասնա ծռեր» ջոկատի կազմակերպած զինված ապստամբությունից հետո բանակցային գործընթացից մի տեղեկատվություն է, որ հրապարակեց միջնորդ Վիտալի Բալասանյանը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ հանդիպմանը՝ պայմանով, որ Սէֆիլյանին առաջնորդ ճանաչող ծռերը վայր դնեն զենքը: Իրադարձությունները Երևանում արդեն մոտենում են տասներորդ օրվան և շարունակում զարգանալ լի դրամատիզմով, երբ ամեն մի բացվող անարյուն առավոտը համարվում է պետականության ձեռքբերում, սակայն ամեն մոտեցող երեկոյի հետ՝ շատ փխրուն ձեռքբերում:

Հասկանալի է, որ պետականությունը, այն էլ ընդամենը 25-ամյա, այն էլ Արցախի լրջագույն խնդիր ունեցող՝ պատերազմի մեջ գտնվող, այն էլ բազմաթիվ ներքին համակարգային խնդիրներով, չի կարող երկար շարունակել այդ առավոտների և երեկոների վայրիվերումներով: Պետականությունը պահանջում է հանգուցալուծում, խորքային հանգուցալուծում՝ աղետից խուսափելու համար: Եվ այս համատեքստում, թերևս շատ կարևոր են հարցեր, որոնք ուղղված են հենց անցած ճանապարհին, որով ընթացել է Հայաստանը և հասել ներկայիս փակուղուն, կամ որով քաշել են Հայաստանը և մտցրել փակուղի:

Օրինակ՝ ինչո՞ւ հնարավոր չէր Սերժ Սարգսյան-Սէֆիլյան հանդիպում մինչև այն դրաման, որ ծավալվեց, կամ նույնիսկ որը հասունացավ Երևանի կենտրոնում: Այստեղ Սէֆիլյան-Սարգսյան հանդիպումը ավելի լայն երևույթի «մանրակերտ» պետք է դիտարկել: Այստեղ խոսքը հասարակություն-իշխանություն հանդիպման մասին է, հաշվետվողականության, երկխոսության մասին: Ինչո՞ւ պետք է զինված խումբը մտնի ՊՊԾ գնդի տարածք, զինված ապստամբության օջախ ձևավորվի Երևանում, որպեսզի Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնի զենքը դնելու պայմանով հանդիպել Սէֆիլյանի հետ ու հարցեր քննարկել: Ինչո՞ւ պետք է դանակն անպայման հասնի ոսկորին, որպեսզի հետո կատարվեն բաներ, որոնք միանգամայն տրամաբանական, օրինաչափ, պետական առօրյա հանդիսացող երևույթներ են ցանկացած քաղաքակիրթ պետականության համար: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունն անցնող քառորդ դարի ընթացքում այդպես էլ չսովորեց, չյուրացրեց կամ չցանկացավ սովորել ու յուրացնել ամենակարևորներից մեկը՝ չափի և իրականության զգացումը: Թե՞ դա չեն սովորում, չեն յուրացնում, դա կամ ունենում են, կամ ոչ, և չունենալու դեպքում ձեռք են բերում միայն չափն անցնելուց հետո:

Բայց եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Հայաստանում իրավիճակը դեռ պարբերաբար անցնելու է այդ չափը, դանակը պարբերաբար հասնելու է ոսկորին, եթե չի փոխվում այն իշխանությունը, որը չունի չափի զգացում, որը չունի իրականության զգացում: Իսկ գոնե հուլիսի 17-ից հետո դա ձեռք բերելու շանս իշխանությունն ունի՞, թե՞ ոչ:

Այդ իրավիճակը ախտորոշելու դեպքում է հնարավոր խոսել իրավիճակից անարյուն ելքի հնարավոր տարբերակների մասին, որովհետև անարյուն ելք ասվածը պետք է ենթադրի երկարաժամկետ նոր իրողություններ, նոր իրավիճակ, որպեսզի ամեն ինչ չվերադառնա իր շրջանը, որպեսզի Հայաստանի համար անցնող տասը և դեռ պարզ չէ՝ որքան շարունակվելիք օրերը չլինեն ընդամենը սթրեսային, այլ հանգեցնեն պետականության համար նոր շրջափուլի: Այդ հեռանկարը պահանջում է նոր մոտեցում, իրավիճակի հանդեպ նոր դիտարկում ներգրավված բոլոր սուբյեկտների մոտ, այդ թվում՝ հասարակության: Կամ դրվում է իշխանափոխության հարց, որը չի լինի անարյուն, իսկ արյունն էլ չի լուծի ոչ մի հարց, կամ պետք է հարցերը դիտարկվեն արդեն այլ մտածողական հարթության վրա, որտեղ բոլոր կողմերը պետք է դրսևորեն նոր վարք:

Իրավիճակը հերոսների և հակահերոսների հարթության վրա դիտարկելը չի տանելու ոչ մի տեղ, լարվածությունը մեծացնելուց բացի: Եվ այստեղ իհարկե առաջին հերթին պետք է այդ նոր քայլը կատարի իշխանությունը՝ հրապարակավ ընդունելով սեփական համակարգային սխալները: Դա պետք է տեղի ունենար ապրիլյան պատերազմից հետո, բայց կատարվեց ընդամենը մասամբ, այն էլ գերազանցապես քարոզչական նկատառումներից ելնելով:

Հուլիսը ցույց տվեց, որ հասարակությունը տգետ չէ այդօրինակ քարոզչական խայծերը կուլ տալու համար: Հուլիսը, ըստ էության, ապրիլյան պատերազմն է, որ մնացել է Հայաստանի կոկորդին, որովհետև իշխանությունը գոնե այդ պատերազմից ուշքի գալու փոխարեն փորձեց այդ պատերազմից էլ առավելագույնը քաղել լոկ իր համար կամ առավելագույնը հենց իր, ոչ թե պետության համար փորձեց քաղել:

Եվ հիմա իշխանությունը պարտավոր է հանրությանը գոնե հուլիսին վերադարձնել այն, ինչ պետք է վերադարձներ ապրիլին: Բայց գործնականում, որովհետև ակնհայտ է, որ քարոզչական խայծերը Հայաստանում այլևս «իրացվելի» չեն: Եվ եթե գործնականում կատարվեն այդ քայլերը, ապա դրանց հանրային արձագանքը չի ուշանա, և ըստ էության՝ կփոխվի նաև իրավիճակը հերոսներով ու հակահերոսներով չափելու մթնոլորտը, ինչը էապես կձերբազատի իրավիճակը ավելորդ հանրային ճնշումից, կլիցքաթափի հոգեբանական լարվածությունը և կնպաստի խաղաղ հանգուցալուծման բովանդակային ելքին: Իսկ բովանդակային ելքը տվյալ դեպքում պետք է ենթադրի հանրայնորեն նոր չափի սահմանում՝ առաջին հերթին իշխանության համար: Հետո նաև՝ ընդհանրապես հասարակական-քաղաքական բոլոր սուբյեկտների:

«Սասնա ծռերի» կատարած քայլի խորքային արժեքը հենց այդ է, որ սեփական կյանքը դնելով ռիսկի տակ՝ նրանք անձնուրացաբար փորձեցին սահմանել նոր չափանիշներ հասարակական-քաղաքական, պետական կյանքի համար: Նրանք իշխանությանը բերեցին հանրության առաջ՝ դեմ առ դեմ, հասարակության խնդիրն է արձանագրել այդ վիճակը և ամրագրել դրա անշրջելիության մեխանիզմները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում