Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

ՀՀ տարածքները խիստ անհամաչափ են զարգացած, և գնալով դա ավելի է խորանում. Լոքյան

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի և առհասարակ երկրի համաչափ զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են  ՀՀ  Հանրային  խորհրդի մամուլի ծառայությունից։

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, կարևորելով նախարարի հետ վերոնշյալ հարցերի քննարկումը, ընդգծել է, որ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի օրակարգային հիմնական հարցերի շրջանակներում են եղել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, որոնց զարգացումը առանցքային նշանակություն ունի երկրի առաջընթացի համար:

Նախարարն իր հերթին է կարևորել Հանրային խորհրդի հետ հանդիպումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդի կողմից բարձրացված հարցերն ու առաջարկներն անպայման հաշվի կառնվեն տարածքային զարգացման ռազմավարության իրականացման ընթացքում:

Ներկայացնելով ՀՀ 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները` Դավիթ Լոքյանը կարևորել է առանձին տարածքներում տնտեսության զարգացումը, ձեռներեցության խթանումը, զբաղվածության մակարդակի բարձրացումը, բնակչության եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացիան, կենսապայմանների բարելավումը, որն իր հերթին կնպաստի 2 կարևորագույն խնդիրների լուծմանը` տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմում:

Խոսելով համայնքների խնդիրների մասին` նախարարն առանձնացրել է դեմոգրաֆիական, տնտեսական, մարդկային ռեսուրսների սակավության հետ կապված հարցերն ու ներկայացրել համայնքների զարգացման աշխարհի փորձն ու ռազմավարական լուծումները` երկրում հավասարաչափություն ապահովելու ուղղությամբ: Նա նշել է, որ մեր երկրում այսօր տարածքներն իրենց զարգացվածության մակարդակով խիստ անհամաչափ են, և դա գնալով ավելի ու ավելի է խորանում` իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով, ուստի պետք է այդ խնդրի հաղթահարման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել:

«Հայաստանում այս տարիներին բավականին մեծ ներդրումներ են կատարվել, սակայն դրանք եղել են ոչ կանոնակարգված ու ամբողջական, այդ պատճառով տվյալ տարածքի զարգացումն ամբողջական չի եղել, տարածքների բացարձակ մեծամասնությունը հիմնականում զրկված է եղել զարգացման տեմպերից»,-նշել ե նախարարը:

Քննարկման առանցքային հարցերից մեկը վերաբերել է համայնքների խոշորացմանը: ՀԽ անդամները բազմաթիվ հարցեր են բարձրացրել` կապված պիլոտային ծրագրի իրականացման նպատակների, ակնկալիքների, հնարավոր հետևանքների և արդյունքների գնահատման հետ:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ խիստ փոքր համայնքներում տարածքների լիարժեք զարգացում չի կարող լինել, և համայնքների խոշորացման հիմնական նպատակը միջոցների ճիշտ կառավարման շնորհիվ այդ տարածքները զարգացնելն է:

ՀԽ անդամները նախարարին են ուղղել հարցեր նաև ՀՀ մարզերից արտագաղթի կանխման ուղղությամբ իրականացվելիք քայլերի, մարզերում մասնագիտական ռեսուրսների ապահովման խնդիրների, բնակչության թվի աճի, տեղում ձեռնարկատիրական գործունեության, արդյունաբերության զարգացման, հեռավոր գյուղերում հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորությունների, տարածքային զարգացման ռազմավարությունը ՀՀ մյուս ոլորտների հետ ներդաշնակորեն իրականացնելու, դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն սահմանելու և այլ հարցերի վերաբերյալ:

Վազգեն Մանուկյանը, ընդհանրացնելով ներկաների մտահոգությունները, ընդգծել է, որ երբեմն կան ոլորտի զարգացման վերաբերյալ հիանալի ռազմավարություն և ծրագրեր, սակայն դրանք չեն իրագործվում: Մեկ այլ խնդիր էլ նա համարել է հստակ տեսլականի բացակայությունը, թե, ի վերջո, ինչպիսի՞ երկիր, ինչպիսի քաղաք ու գյուղ ենք մենք ուզում ունենալ:

Ամփոփելով քննարկումը` ՀԽ նախագահը շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին տպավորիչ քննարկման ու զեկույցի համար և նշել, որ Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել նախարարությանը ՀՀ 2016-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության իրագործման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդում կազմակերպել առավել մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում