Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վաղը Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
«Մենք կարծում ենք՝ Վարշավայի գագաթնաժողովից հետո էական փաթեթն էլ ավելի կընդլայնվի, և Վրաստանը կլինի էլ ավելի պաշտպանված:
Մենք նաև ակնկալում ենք առաջընթացի հաստատում, որին Վրաստանը հասել է ռազմական բարեփոխումների ու ՆԱՏՕ-ի հետ ռազմական ստորաբաժանումների համատեղելիությանը հասնելու, ինչպես նաև երկրում ժողովրդավարության զարգացման առումով, ինչը շատ կարևոր է:
Մենք նաև սպասում ենք 2015 թվականի նախարարական որոշման հերթական հաստատում առ այն, որ Վրաստանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ դաշինքին անդամակցելու համար, և որ Վրաստանի անվտանգությունը կունենա ավելի բարձր մակարդակ»,- նշել է վարչապետը:








































