Պետդեպի նախկին աշխատակից Փիթեր վան Բյուրենը կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է հետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին և անցկացնեն իրաքյան ռազմական արշավի հետաքննություն։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։
«Չնայած զեկույցի վախեցնող եզրակացություններին՝ կառավարությունը սկսել է պատերազմ առանց նպատակի ու իմաստի, իսկ ռազմական գործողություններն անդրադարձել են հիմնականում խաղաղ բնակիչների վրա, սակայն առնվազն դա ցույց տվեց, որ Բրիտանիայի քաջությունը բավականացնում է գնահատելու իր գործողությունները։ Կցանկանայի, որպեսզի ԱՄՆ-ի քաջությունն էլ բավականացներ դա անելու համար»,- նշել է նա։
Պետդեպի նախկին աշխատակցի խոսքով՝ բրիտանական զեկույցից ակնհայտ է դառնում, որ Ջորջ Բուշ-կրտսերի գլխավորած ԱՄՆ-ին հաջողվել է առանց ջանքերի ներգրավել բրիտանացի վարչապետ Թոնի Բլերին անիմաստ պատերազմում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետդեպում հրաժարվել են մեկնաբանել զեկույցի արդյունքները։









































