Thursday, 16 07 2026
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Արտագաղթ Հովիկ Աբրահամյանի կառավարության բարձր հովանու ներքո

Եթե Հայաստանի ԱՎԾ հրապարած տնտեսական ցուցանիշները համադրենք որևէ քաղաքակիրթ, կայացած պետության ցուցանիշների հետ, ապա այդ պետությունում անմիջապես առաջին իսկ արձագանքը կլինի կառավարության պաշտոնանկության հարցի բարձրացումը: Հայաստանում, սակայն, դա ոչ միայն տեղի չի ունենում, ինչի առանցքային պատճառն, իհարկե, ընտրական մեխանիզմի բացակայությունն է:

Եթե Հայաստանում ընտրական մեխանիզմ լիներ, ապա ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը 2017 թվականին ձայն ստանալու համար կառավարությանը կուղարկեր հանգստի՝ դրա փոխարեն ձևավորելով մի կառավարություն, որը մինչև 2017 թվականը կփորձեր իր տնտեսական քաղաքականության արդյունքով համոզել հանրությանը, որ ՀՀԿ-ն արժանի է նորից կազմել մեծամասնություն ու կառավարություն: Բայց Հայաստանի հանրապետական կուսակցությունը վերարտադրվել է ընտրական մեխանիզմը ոտնատակ տալով, հետևաբար կառավարությունը ձևավորվում է հենց այդ սկզբունքներով: Այսինքն՝ ներկայիս կառավարության հանդեպ ՀՀԿ-ի հայացքը պայմանավորում են հարցերը, թե կառավարությունն ինչքանով է ունակ նպաստելու վերարտադրման մեխանիզմի աշխատանքին: Այսինքն՝ ինչ հեղինակություններ, օլիգարխներ են պաշտոններում՝ նախարարից մինչև վարչության պետեր, որոնք վարչական ռեսուրսը ծառայեցնելու են ՀՀԿ-ի ձայների նկարմանը:

Այս իրավիճակում, որքան տնտեսական ցուցանիշները վատ լինեն, այնքան կառավարությունը կլինի կառավարելի: Իսկ քանի որ ՀՀԿ ներսում կան բազմաթիվ թևեր, նրանք շահագրգռված են, որ Հովիկ Աբրահամյանն իր թևով կախված լինի տնտեսական վատ ցուցանիշներից: Այդպես Աբրահամյանը ստիպված կլինի ընտրական փուլում ավելի շատ ուրիշների համար աշխատել, քան իր համար կամ իր թիմի: Ահա այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը մեղադրում է իր ընդդիմախոսներին ինչի մեջ ասես՝ հրաժարականի մասին մտածելու փոխարեն: Հայաստանի տնտեսությունը դառնում է այս իրավիճակի զոհը:

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիսավորությամբ խոստացած երեք-չորս ամիս ուշացումով բացվում են 400 աշխատատեղ ունեցող ինչ-որ ընկերություններ՝ այն դեպքում, երբ Հայաստանին առնվազն 40-50-60 հազար աշխատատեղ է անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածում: Ընդ որում՝ պետք են ոչ միայն զուտ աշխատատեղեր, այլ վճարվող աշխատատեղեր, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ստացած աշխատավարձով ապրել արժանապատվորեն, ոչ թե ապրել խաբվածության և հուսահատության զգացումով: Հայաստանին պետք են աշխատատեղեր, որոնք իրենց արդյունավետությամբ, իրենց շահավետությամբ նվազագույն համեմատելիություն կունենան արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում աշխատատեղերի հետ: Գուցե հասկանալի է, որ Ռուսաստանի վարձատրության չափերին հասնելը այդքան էլ իրական չէ, բայց քաղաքացին կնախընտրի թեկուզ ոչ այդքան, բայց համեմատաբար բարձր աշխատավարձով ապրել իր երկրում, քան հեռանալ օտարություն և վերապրել արտագաղթի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բարդությունները և բարդույթները:

Մինչդեռ վարչապետի և կառավարության անդամների որևէ ելույթում չկան աշխատատեղերի հարցի շեշտադրումներ, չկա այդօրինակ որևէ հանձնառություն, երբ կառավարությունը պատասխանատվություն կստանձնի որևէ ցուցանիշի համար: Այդ խնդրի հանդեպ բացարձակապես անտարբեր է նաև Սերժ Սարգսյանը, որն ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, երրորդ առաջադրվելու հնարավորություն չունի, փոխել է կառավարման մոդելն ու պատրաստվում լուծել լիովին այլ խնդիրներ, որոնք նրա համար չեն էլ ենթադրում հասարակությանը, այսպես ասած, թեկուզ անիրական խոստումներով դուր գալու անհրաժեշտություն: Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ անցնում է ստվերային կառավարման և անձնական շահագրգռություն չունի հասարակությանը սոցիալական խոստումներ տալ իր անունից և թեկուզ ձևականորեն մտնել այդ խոստումների պատասխանատվության տակ:

Ավելին՝ Սերժ Սարգսյանի համար առաջիկայում տնտեսական վիճակի կայուն և կառավարելի անկումը ինչ-որ իմաստով նույնիսկ կարող է օգտակար լինել իշխանության ներսում եղած մի շարք խնդիրներ լուծելու համար: Խոսքը, կրկնում եմ, կայուն և կառավարելի, այսպես ասած չափավոր անկման մասին է: Առավել ևս, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունը, թե՛ ՀՀԿ մեծամասնությունը, ըստ էության, որևէ դասավորության դեպքում բացարձակապես շահագրգռված չեն իրավիճակի փոփոխության քայլեր անելու հարցում, քանի որ այլ կերպ, քան համակարգային, ինստիտուցիոնալ արմատական փոփոխությունները, Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխելն անհնար է: Իսկ այդ փոփոխությունները առաջին հերթին հարվածելու են հենց իրենց շահերին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում