Ամերիկացի գիտնականները մեթոդ են գտել մարդկանց ազատելու անառողջ սննդի նկատմամբ ձգտումից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Նոր սննդային հավելումը` եթերային ինուլին-պրոպիոնատը, ոչ միայն նվազեցնում է վնասակար սննդի նկատմամբ ձգտումը, այլև ստիպում է ուտել փոքր չափաքանակներով:
Ավելի վաղ կատարված փորձերի ժամանակ, երբ մարդիկ ոտելիքի մեջ որպես հավելում ստացել են եթերային ինուլին-պրոպիոնատ, հետազոտողները նկատել են, որ նրանք ավելի քիչ են քաշ հավաքում, սակայն չեն կարողացել այդ երևույթը բացատրել:
Սակայն այժմ նոր փորձերի հիման վրա պարզ է դարձել, որ հավելումները միաժամանակ նվազեցնում են ուղեղի այն մասերի ակտիվությունը, որոնք պատասխանում են ուտելիքից հաճույք ստանալուն, ինչպես նաև նվազեցնում են օգտագործվող ուտելիքի քանակը:







































