Friday, 24 07 2026
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Ինչո՞ւ է Էրդողանը փորձում արժանանալ Պուտինի ողորմածությանը. Javan, Իրան

Ներկա հարյուրամյակում Սիրիան իսկապես «բեկումնային» դարձավ ժամանակակից աշխարհի համար: Ըստ էության, հենց նրա շուրջն է պտտվում ողջ համաշխարհային քաղաքականությունը:

Սիրիայում ահաբեկչության արմատավորումը մի կողմից գրեթե փլուզման եզրին հասցրեց այդ երկիրը, մյուս կողմից՝ սպառնալիքի տակ դրեց ստեղծված աշխարհակարգը, այսպես կոչված՝ համամարդկային բարոյականությունը»: Հենց այդ պատճառով էլ բոլոր ազդեցիկ երկրները ավելի քիչ են անհանգստացած Սիրիայի ներքին վիճակով. նրանց ավելի շատ հետաքրքրում է սեփական շահը, նրանք ձգտում են սիրիական ճգնաժամից հնարավորինս շատ շահաբաժին ունենալ:

Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր երկրներից, սակայն, սիրիական ճգնաժամի հետ կապված, ամենակարևոր դիրքում Թուրքիան է: Թուրքիան արաբական այդ երկրի հետ 800 կմ ձգվող ցամաքային սահման ունի, որն անցնում է հակամարտությունների թեժ վայրով՝ Հալեպի նահանգով: Թուրքիային անհանգստացնողն այստեղ քրդերն են, որոնց պատճառով նա բազմաթիվ խնդիրներ ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Քրդերն էլ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման պատճառ դարձան:

Ո՞րն էր այս իրադարձություններում ՆԱՏՕ-ի դերը: ՆԱՏՕ-ի դերը հենց այն էր, որ Թուրքիան, ռուսական ինքնաթիռը ոչնչացնելով՝ ինքն իրեն համոզել էր, որ Ռուսաստանի մուտքը Սիրիա հակասում է իր շահերին և հույսը դրել էր ՆԱՏՕ-ի աջակցության վրա: Տևական ժամանակ Թուրքիան դեռ շարունակում էր Ռուսաստանի հանդեպ մերժողական դիրք բռնել:

Սակայն այժմ ակնհայտ է, որ Թուրքիայի դիրքորոշումը շրջադարձ է ունեցել: Դրա վկայությունը Էրդողանի «մեղայական» նամակն էր Պուտինին: Այդ քայլը պետք չէ պայմանավորել արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի դրսևորած քամելեոնի վարքագծով, դրա հետևում բավականին առողջ պրագմատիզմ պետք է տեսնել:

Այո՛, Թուրքիան, անկասկած, ինչպես և Արևմուտքը, չի ուզում Սիրիայի կառավարության գլուխ տեսնել Բաշար Ասադին, սակայն Սիրիան «դաշնայնացնելու» Արևմուտքի ծրագրերը Թուրքիայի համար չափազանց անցանկալի են, քանի որ նման ծրագրերի իրագործումն ապագայում սպառնում է նաև Թուրքիային:

Այդ իրավիճակում Թուրքիան հասկացավ, որ իր մոտեցումները սիրիական խնդրին ավելի մոտ են Ռուսաստանի, քան ԱՄՆ-ի մոտեցումներին: Անկասկած Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ուզում տեսնել Ասադին Սիրիայի քաղաքական ապագայում, սակայն ինչ վերաբերում է Սիրիայի վարչական կառուցվածքի ապագա ձևերին, այստեղ Թուրքիայի պատկերացումը գրեթե 100 տոկոսով հակասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ Թուրքիան գրիչ վերցրեց ձեռքը մերձավոր հարևանին դիմելու համար:

Անկասկած, հեռանկարում Թուրքիան Ռուսաստանի հետ հակասություններ կունենա քրդերի հարցում: Այժմ էլ Թուրքիան աշխատում է քրդերի հարցում իր դիրքորոշումը հնարավորինս մոտեցնել ռուսականին՝ ձգտելով առաջ անցնել Արևմուտքից և ԱՄՆ-ից, քանի դեռ նրանք ավելի շուտ չեն հասել իրենց նպատակին:

Այդ հանգամանքներն ավելի են բարդացնում Սիրիայի շուրջ տարածաշրջանային հավասարակշռությունը, և հավանական է, որ Թուրքիան, իր շահերից ելնելով, ստիպված կլինի ակնհայտ հակամարտության մեջ մտնել տարածաշրջանային այլ ուժերի հետ, նախևառաջ՝ Սաուդյան Արաբիայի հետ: Չէ՞ որ Սաուդյան Արաբիան կողմ է Սիրիայի «դաշնայնացմանը»: Սաուդյան Արաբիայի այդ դիրքորոշումը կիսում են Հորդանանը, Քաթարը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Իսրայելը:

Վերոնշյալից ելնելով՝ կարելի է պնդել, որ Թուրքիան Ռուսաստանին ուղղած իր «մեղայական» նամակում ձգտում է արժանանալ Պուտինի բարեհաճությանը, որպեսզի խուսափի իր համար ծայրահեղ անցանկալի հեռանկարից և աստիճանաբար հեռանա ԱՄՆ-ից, Եվրոպայից, ՆԱՏՕ-ից, ինչպես նաև տարածաշրջաի իր նախկին գործընկերներից:

Այժմ մնում է միայն հետևել, թե ինչպես այս ամենը կազդի Էրդողանի քաղաքական ճակատագրի վրա, և ինչպես Ռուսաստանը կօգտագործի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերադասավորումը (իհարկե, ոչ Արևմուտքի շահերին ի նպաստ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում