Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Վերին Լարսում մնացած հայերը ծանր պայմաններում են. նրանք բաց նամակով դիմել են ՌԴ ԱԻՆ-ին

Վերին Լարսում այս պահին շուրջ 50 հայեր կան, նրանցից մեկը Գարեգին Կարապետյանն է, ով բաց նամակ է հղել ՌԴ ԱԻՆ ղեկավարին` փորձելով այսկերպ հասցնել մեր պաշտոնյաներին, որ Լարսում գտնվող հայերը ծանր պայմաններում են: Գարեգինը մեզ ասաց, որ մինչ այս այստեղ եղել է երկու հայ ընտանիք, որոնք երեխաների հետ էին, ռուսական ԱԻՆ-ի պաշտոնյաները սեփական ուժերով նրանց տեղափոխել են հյուրանոց:

Լարսի հայերը հայտնվել են ծանր պայմաններում, Գարեգինի խոսքերով` նախ միգրացիոն ընկերության աշխատակիցների վերաբերմունքն է շատ բացասական.

«Նրանց չի հետաքրքրում դու ինչ վիճակում ես, նրանք ասում են ուր ուզում եք գնացեք, միայն թե լքեք մեր երկիրը` ուզում եք գնացեք Չինաստան կամ այլ երկիր, անընդհատ բղավում են հայերի վրա ու հրահանգում, որ իրենց սենյակներից դուրս գանք»,- նշեց մեր զրուցակիցը: Հաջորդ խնդիրը կապված է տեղի ճանապարհային ոստիկանության հետ. «Այստեղի ՃՈ-ն անընդհատ ճնշում է հայերին, շատերը լեզուն չգիտեն, առավել ևս օրենքները, մարդկանց տուգանում են, մարդիկ էլ առանց էտ էլ գումար չունեն իրենց մոտ»:

Գարեգինը նշեց, որ ներկայումս Վերին Լարսում հայկական ԱԻՆ-ից պաշտոնյա չկա, վերջին պաշտոնյան օրեր առաջ է գնացել, փորձել են հետը կապ հաստատել, բայց ասել է, որ իրեն հրահանգ են տվել ավարտել գործողությունները: Նա փոխանցեց, որ այս պահին շատ կարևոր է հայկական կողմի ներկայությունը, իրենք ցուցակագրել են անձանց, որպեսզի նրանց նույնպես բերեն Հայաստան: Ստորև ներկայացնում ենք նամակը.

«Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների անունից 02.07.2016-ին ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Ներքին ծառայության գեներալ-մայոր, ՀՕՀ Ալանիայի գծով Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության պետ Ա.Ն. Խորուժիյին

Հարգարժա՛ն Ալեքսանդր Նիկոլայեվիչ,

02.07.2016 թ. դրությամբ՝ Վ. Լարս մաքսային անցակետում մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են գտնվում, որոնք կարիք ունեն՝ էվակուացվելու Հայրենիք: Մեր տվյալներով՝ ՀՀ և ՌԴ ԱԻՆ-ների կողմից էվակուացիոն գործողությունը համարվում է ավարտված:

Գտնվելով Վ. Լարսի անցակետում՝ չենք կարողանում կապվել ՀՀ ԱԻՆ-ի հետ՝ տվյալ խնդրի մասին ղեկավարությանը տեղեկացնելու համար:

Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ փոխանցել ՀՀ ԱԻՆ-ի ղեկավարությանը հետևյալը.

1. ՀՀ ԱԻՆ-ը էվակուացրել է ոչ բոլոր քաղաքացիներին, ովքեր այս օգնության կարիքն ունեին, քանի որ նրանցից ոչ բոլորն էին գտնվում Վ. Լարսում: 23.06.2016թ.-ին ոստիկանությունը շատերին հետ է ուղարկել՝ պատճառաբանելով, որ սելավը կարող է հասնել մինչև այս տեղանքը: Հաջորդ առավոտ ՃՈ-ի առաջին կետը Վլադիկավկազից ոչ ոքի չէր թողնում անցնել դեպի Վ. Լարս: Շատերը ցրվեցին՝ չիմանալով այն մասին, որ էվակուցիա է սպասվում: ՀՀ ԱԻՆ-ը կազմակերպված ձևով չի տեղեկացրել իր քաղաքացիներին կամ Հայաստանում գտնվող նրանց հարազատներին այս տեղեկատվությունը փոխանցելու մասին, ինչպես նաև փոխհամաձայնեցված չէին ՀՀ նախարարությունների գործողությունները, և, ամենակարևորը, տեղում բացակայում էր մշտական ներկայացուցիչ: Մեզնից մի քանիսին հաջողվեց զանգով կապ հաստատել ՀՀ նախարարությունների հետ, որոնք անճշտորեն խորհուրդ էին տալիս գնալ ՌԴ-ի սևծովյան ափ և այնտեղ փնտրել լաստանավով տեղափոխման տարբերակ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը երբեք չի պատասխանում զանգերին կամ էլ գիծը միշտ զբաղված է:

2. Պահանջ ՀՀ ԱԻՆ-ին. այսօր՝07.2016թ.-ին, շտապ Վ. Լարս ուղարկել ներկայացուցիչ՝ բոլոր հնարավոր ձևերով էվակուացիան կազմակերպելու համար:

3. Մենք կազմում ենք ցուցակ՝ այստեղ գտնվող բոլոր մարդկանց անուններից բաղկացած՝ ինչպես թեթև և բեռնատար փոխադրամիջոցներով եկած, այնպես էլ ավտոբուսներով ժամանած:

4. Մենք տեղեկացված ենք նաև այն մասին, որ ՌԴ-ի մոտակա բնակավայրերից որոշ մարդիկ չարաշահում են ԱԻՆ-ի տրամադրած էվակուացիոն օգնությունը: Մենք պատրաստ ենք՝ օգնելու ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցչին զտել իսկապես կարիք ունեցողներին վերը նշված քաղաքացիներից:

5. Քանի որ այս պահին մեծաթիվ ՀՀ քաղաքացիներ Վ. Լարս են գնում ՌԴ-ի հեռավոր տարածաշրջաններից, նրանք կունենան օգնության կարիք՝ ընդհուպ մինչև Վ. Լարսի սահմանի բացումը, ինչը կներառի ինչպես տեղեկատվական և կազմակերպչական օգնություն, այնսպես էլ ապահովում բոլոր անհրաժեշտ բաներով:

6. Խնդրում եմ կապվել ինձ հետ հետևյալ հեռախոսահամարով. +79168451231:

Վ. Լարսում գտնվող բոլոր քաղաքացիների անունից՝ Գարեգին Կարապետյան

Հարգանքով՝ Գարեգին Կարապետյան

02 հուլիսի, 2016 թ.»

13592323_930631150392815_8058051978718885621_n-1-1

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում