«Հայազն» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ՏԻՄ, իսկ հետագայում նաև 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին կուսակցության վարչության անդամները հայտարարեցին կուսակցության համագումարի ընթացքում:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը չի բացառում ՏԻՄ ընտրություններին համագործակցությունը այլ ընդդիմադիր ուժերի հետ:
Խոսելով ընտրություններին մասնակցելու և դրանք վերահսկելու ռեսուրսների մասին՝ «Հայազնի» անդամներն ասացին, որ հետևողական աշխատանքի դեպքում դրանք կբավարարեն դիմակայելու իշխանության կողմից կիրառվող ընտրակեղծարարության մեխանիզմը:
Ա.Աղայանի խոսքով՝ դասական իմաստով Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան:
«Դեռ ժամնակ կա, որ քիչ թե շատ քաղաքական պատասխանատվություն ունեցող ուժերը հասկանան, որ Սերժ Սրագսյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի, նա իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի կողմից չի ընտրվել քաղաքական առաջնորդների նոր թիմը»,- այս կարծիքը հայտնեց Ա. Աղայանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































