Աշխարհին հայտնի հին հռոմեական Կոլիզեումի վերականգնման առաջին փուլն ավարտվել է, դրա արդյունքները ներկայացվելեն ուրբաթ Հռոմում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միջոցառմանը մասնակցել են Իտալիայի վարչապետ մատեո Ռենցին, մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, Tod’s և Hogan ապրանքանիշերի տեր Դիեգո Դելլա Վալլեն, որն այդ նախագծում 25 մլն եվրո է ներդրել:
Ներկայումս ավարտվել է վերականգնման աշխատանքների առաջին փուլը՝ կապված հայտնի ամֆիթատրոնի պատերի արտաքին շրջագծի նորացման հետ:
Երկրորդ փուլում Կոլիզեումի դիմացի հրապարակում պետք է զբոսաշրջիկների համար կենտրոն կառուցվի, որը, Ֆրանչեսկինիի խոսքով, շահագործման կհանձնվի 3 տար հետո: Նախարարը նաև հայտնել է, որ իր գերատեսչությունը Կոլիզեումի արենայի վերականգնման համար 18 մլն եվրո է հատկացրել:









































