Saturday, 11 07 2026
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Հասարակության անվստահության վերացման համար ոչ միայն 4, այլև 40 մլն դոլար կարելի է դնել բյուջեից

«Հայաստանում ժողովրդավարական հիմքերի ամրապնդումը անհրաժեշտ է նախևառաջ հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը և բխում է մեր շահերից՝ որպես բարեկեցության և սեփական անվտանգության ապահովման ամենակայուն երաշխիքի, ուստի շանտաժի մասին խոսք լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների համար անհրաժեշտ գումարի ներդրմանը:

Ուստի պատգամավորը կարծում է, որ անհրաժեշտ գումարը գտնելը մեր գործն է, թեև Հայաստանն ունի գործընկերներ, որոնք շահագրգռված են և տևական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին, ուստիև կարելի է ակնկալել նաև նրանց աջակցությունը:

Սամվել Ֆարմանյանը աննախադեպ համարելով և մեծապես կարևորելով ԸՕ-ի շուրջ ընդդիմության և իշխանությունների միջև համաձայնության կայացումը՝ այնուամենայնիվ, համարում է, որ նույնիսկ դա չի երաշխավորում ընտրական գործընթացների այնպիսի անցկացում, որ հասարակության աչքում լեգիտիմություն հաղորդի այդ ընտրությունների արդյունքների հանդեպ. «Մեր ժողովրդավարական գործընթացների զարգացման համար անհրաժեշտ է, որ կա՛մ իշխանությունը խաղաղ ճանապարհով, ընտրական գործընթացների արդյունքում փոխանցվի մի քաղաքական ուժից մյուսին, կա՛մ, որ պարտություն կրող ընդդիմությունը ընդունի սեփական պարտությունը»:

Ուստի Սամվել Ֆարմանյանը որքան կարևորում է ԸՕ-ի հարցում տեխնիկական խնդիրների ներմուծումը, նույնքան կարևորում է քաղաքական կամքի դրսևորումը, որի դեպքում «իշխանությունը պահելու խնդիրը չի դիտվի որպես գերխնդիր»:

Նրա խոսքով՝ գերխնդիրն այն է, թե ինչ պետք է արվի, որպեսզի ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրանա. «Եթե քաղաքական այդքան ուժեր կարծում են, որ սա այն ճանապարհն է, որը կվերացնի ընտրությունների արդյունքների կամ գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, ես կարծում եմ, որ պետական բյուջեից կարելի էր դնել ոչ թե 4, այլ 40 մլն դոլար, որի ավելացված արժեքը շատ ավելին կարող է լինել Հայաստանի ապագայի տեսանկյունից»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում