Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Բինալի Յըլդըրըմը կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք ամենուրեք ցանկանում են խաղաղություն, անդորր:
Նա ընդգծել է, որ թվում է, թե սկսել են հալվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև սառույցները, և որ համարում է՝ երկու եկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը տրված է:
Յըլդըրըմը շնորհակալություն է Ադրբեջանի, Ղազախստանի և տարածաշրջանի երկրների առաջնորդներին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
«Ես վերստին հայտարարում եմ, որ մենք մեծացնելու ենք բարեկամների թիվը և նվազեցնելու ենք թշնամիների թիվը: Աշխատանքները շարունակվում են և չեն ավարտվելու այս ամենից հետո: Մենք չենք բավարարվելու միայն Ռուսաստանով ու Եգիպտոսով, մենք կարևորում ենք Միջերկրական ու Կարմիր ծովերի տարածաշրջաններում մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունները զարգացնելը»,- ասել է նա:









































