ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել վերջ դնել մահապատժի «անմարդկային և անարդար պրակտիկային», հաղորդում է ITAR-TASS-ը:
«Անցած տարի ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 174-ում մահապատիժներ չեն եղել» ,- հաղորդել է Պան Գի Մունը:
Նրա խոսքերով` երբ 2007թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համընդհանուր մոնիտորինգի կոչ արեց, մահապատժից հրաժարվեցին վեց երկրներ` Արգենտինան, Բուրունդին, Գաբոնը, Լատվիան, Տոգոն և Ուզբեկստանը:
«Ես ողջունում եմ այս միտումը և կազմակերպության անդամ երկրներին, որոնք մահապատիժ են կիրառում, կոչ եմ անում հետևել այդ օրինակին» ,- հայտարարել է Պան Գի Մունը:
Պան Գի Մունը հիշատակել է մահապատժի սխալ դատավճիռները, որոնք ևս մեկ ապացույց են, որ պատժի նման միջոցն անթույլատրելի է: «Մեր պարտքն է թույլ չտալ մարդկանց իրենց կյանքով վճարել արդարադատության սխալների համար» ,- ասել է Պան Գի Մունը:
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը մնում է խոշորագույն երկիրը, որտեղ կիրառվում է մահապատիժը: Վերջին երեք տասնամյակում երկրում մահապատժի է ենթարկվել 1300 հանցագործ:








































