Friday, 10 07 2026
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Արցախբանկից» հերթական տուժած քաղաքացին. 134.000 դոլար վարկը դարձրել են 300 հազա՞ր

«Արցախբանկը» հերթական անգամ հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում: Բանկը խնդիր ունի «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչների հետ, ինչի կապակցությամբ բնակարանների սեփականատերերը մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիա են անցկացնում՝ պնդելով, որ «Տոնուսի» Աշոտն ու «Արցախբանկը» միասին յուրացրել են իրենց գումարը:

Այսօր «Վաչագան, Գևորգ» ՍՊ ընկերության նախագահ Վաչագան Մկրտչանը ներկայացրեց բանկի հետ կապված մեկ այլ միջադեպ, ինչի արդյունքում ինքը զրկվել է իր գրեթե ողջ ունեցվածքից:

«2006 թվականի ճգնաժամը, անկասակած, ազդեց ամեն ինչի վրա, բայց ամենաշատը՝ շինարարության և շինանյութի: Խնդիրն առաջացավ ճգնաժամից՝ իհարկե, բայց բանկը կարող էր նման դիրք չբռնել իմ հանդեպ: Ես դիմում գրեցի՝ խնդրելով իմ տոկոսադրույքներն իջեցնել, ժամկետը երկարացնել: Ես դիմել եմ բանկի նախագահին, որ կարողանամ գոնե այդ քիչ առևտրով գումարները մարել, նրանք տոկոսները չեն իջեցրել: Հետագայում ինձ ասում են, թե կասեցրել են, այնինչ տոկոսները գնալով ավելանում են. 134 հազար դոլարի տոկոսը կասեցնելու փոխարեն՝ այն հիմա չգիտեմ՝ ուր է հասել»:

Պարոն Մկրտչյանը պատմեց նաև, որ գրավոր դիմում է ուղարկել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ինչին ի պատասխան՝ միայն վերջերս բանավոր պատասխան է ստացել, թե՝ ինչ ուզեն, այն էլ կանեն. «Բանկի անվտանգությունը գալիս է օբյեկտ, օբյեկտը պլոմբում է, սեփականությունը հաշվում և ասում, որ ես իրավունք չունեմ օբյեկտ մտնելու, ու այդպես ինձ ամեն ինչից զրկում են: Ես այդ ընթացքում ամեն ինչ վաճառեցի՝ մեքենա, տուն և այլն»:

Բանախոսը նշեց նաև, որ հիմա պարտքը հասել է երևի թե 300 հազար դոլարի, ինչը, սակայն, նա չի պատրաստվում վճարել. «Իրենք ինձ լավ են ճանաչում, ես չեմ վճարի: Ինձ ասել էին՝ կասեցրել են, դու մի ասա ֆռռում է. հիմա ես գրավոր ոչ մի ապացույց չունեմ, որ դատարան ներկայացնեմ: Սակայն մարդ կխփեմ, բայց չեմ վճարի ու ինձ էլ սնանկ չեմ ճանաչի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում