«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացած ականանետի նշանառու, ավագ հրաձիգ, Հարություն Բադալյանը հունիսի 22-ին զորացրվել է:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Բադալյանը պատմեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ինչ գործողություներ է ծավալել և ինչ է պատրաստվում անել զորացրվելուց հետո:
«Դիվերսիոն հետախուզական խումբ է ներխուժել դիրք, խումբը ոչնչացվել և հետ է մղվել, արդյունքում ստացել եմ շքանշան,- պատմում է Հարությունը,- ապրիլյան պատերազմի ընթացքում՝ ապրիլի 2-ին հենց առաջին դիվերսիոն խումբը իմ դիրքեր է ներխուժել, վիրավորվել եմ և տեղափոխվել հոսպիտալ»:
Մինչ այդ Հարությունը հասցրել է մոտ 36 ական նետել, որի արդյունքում հակառակորդն ունենեցել է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր: Իսկ գիշերը մոտավորապես ժամը հինգին նա կուտակումներ է նկատում… զեկուցում է, անցնում են շրջանաձև պաշտպանության, 7-8 րոպե կռիվ տալուց հետո Հարությունը նռնակ է նետում, որից հետո հակառակորդի նետած նռնակից ոտքից վիրավորվում է… Նկատում է, որ երկու հոգի մոտենում են կացարանին, վիրավոր ոտքով վազում և կրակահերթ է բացում…
Մանրամասները՝ տեսանյութում









































