Tuesday, 14 07 2026
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞

Տարոն Մարգարյան. «Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Բարձրացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռևս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների բովանդակային մասին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել նույն հարցի վերաբերյալ տարբեր տարիներին ստացված բոլոր դիմումներն ու գրությունները:

«Մենք անընդհատ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին զանգահարել թեժ գծերով և տեղեկացնել խնդիրների մասին։ Անշուշտ, կարևոր է, որ մեր համապատասխան ծառայությունները արագ արձագանքում և ընթացք են տալիս այդ ահազանգերին, ինչպես նաև ներկայացված բողոք-դիմումներին, բայց դա բավարար չէ: Պետք է նաև հետևել, որպեսզի նմանատիպ խնդիրները չկրկնվեն։ Ըստ այդմ ուսումնասիրեք մասնավորապես ստացված դիմումների բնույթը, գույքագրեք հաճախ կրկնվող թեմաները, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե հիմնականում ինչ հարցերով են մեզ դիմում մեր բնակիչները։ Եթե մեր համաքաղաքացիներից մի քանիսին մտահոգում է նույն հարցը, սա արդեն մեր բնակիչների խնդիրները չեն, սա արդեն մեր խնդիրն է։ Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ: Հանգամանորեն ուսումնասիրեք դիմումներն ու զեկուցեք արդյունքների մասին, որպեսզի հետագա քայլեր ձեռնարկենք` նմանատիպ խնդիրներին հիմնովին լուծում տալու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ գրանցվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու խստացնել հսկողությունը հատկապես ոչ աշխատանքային ժամերին և հանգստյան օրերին:

«Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ամենօրյա: Հսկողությունը պետք է խստացվի հատկապես հանգստյան օրերին, երբ բակային տարածքներում նկատվում են ապօրինի առևտրի դեպքեր: Երևույթի կանխարգելման և բացառման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել, այդ թվում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման, ինչպես նաև մարաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գյուղմթերքների փոքր շուկաների ստեղծման հետ կապված: Այս գործընթացը լինելու է շարունակական և արվելու է հնարավորը՝ քաղաքակիրթ առևտուր իրականացնելու մշակույթը մեզանում արմատավորելու և բացօթյա ապօրինի առևտուր երևույթը վերացնելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքում շարունակվում են ծաղկապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ըստ ժամանակացույցի իրականացվում է չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել բնակիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում