Saturday, 25 07 2026
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»

Ադրբեջանին՝ ժամանակակից զենք, Հայաստանին՝ եղբայրական կենացներ

Հունիսի 26-ին և 27-ին Երևանում անցկացվելու է ռազմավարական քաղաքական ֆորում, որը կրելու է «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» հնչեղ անվանումը: Կազմակերպիչներն են ՀԱՊԿ-ը և Հայաստանի ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ինստիտուտը: Այդ հնչեղ ֆորումին մասնակցելու է անգամ Նիկոլայ Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի գործադիր քարտուղարը:

Ինչպես ասում են, ֆորումը եկավ ճիշտ ժամանակին: Ժամանակին այն իմաստով, որ ամենապատեհ հնարավորությունն է, որ ՀԱՊԿ-ի առջև բարձրացվի ռազմական, քաղաքական, անվտանգային կարևորագույն մի խնդիր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի առևտրի հարցը: Վերջապես որևէ ամբիոնում այդ հարցը քննարկվելո՞ւ է՝ Հայաստանի առանձին լրատվամիջոցների առանձին հեղինակների մտահոգության շրջանակից այն կողմ, թե՞ ոչ:

2012 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ-ի 20-ամյակի կապակցությամբ մոսկովյան հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դաշնակիցները չպետք է անեն քայլեր, որոնք հակասում են Հայաստանի շահին: Սակայն Ադրբեջանի հետ զենքի առևտուրը ոչ միայն շարունակվում է, այլև Մոսկվան մատակարարում է իր ժամանակակից, հարձակողական սպառազինությունները, այն դեպքում, երբ Հայաստանը դրանցից չունի: Ճիշտ է, Ադրբեջանը վճարում է այդ ամենի դիմաց, սակայն դա մեծ հաշվով Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքը չի նվազեցնում, որովհետև նվեր տված, թե փողով գնված տանկը միևնույն է՝ հավասարապես մահացու է լինելու հայ զինվորի համար, Հայաստանի բնակչի համար, եթե հանկարծ կրակի:

Հայաստանում, բացի հասարակական մի քանի ամբիոնից և մի քանի լրատվամիջոցներում եզակի հեղինակներից, այս հարցը որևէ մեկը չի բարձրացնում: Քաղաքական ուժերը լռում են մինչև հոգու խորքը, իսկ իշխանությունն էլ Ռուսաստանի հետ բանակցում է «ՀայՌուսգազարդում» իր սեփականատիրական վերջին փշրանքները Մոսկվային հանձնելու համար: Եվ, ամենայն հավանականությամբ, Երևանում կազմակերպվելիք քննարկման ընթացքում, ինչպես քննարկման խորագիրն է, այդպիսին էլ կլինեն քննարկումները՝ հնչեղ, պաթետիկ, գլոբալ և կոնկրետությունից գրեթե իսպառ զուրկ: Իսկ կոնկրետությունը, տվյալ դեպքում, չի կարող այլ կերպ արտահայտվել, քան ռուսական զենքի վաճառքի հարցը կոնկրետ քննարկելով և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից հստակ պատասխան պահանջելով՝ ինչո՞ւ է ՀԱՊԿ անդամ երկիրը զենք վաճառում ՀԱՊԿ ոչ անդամին՝ այն դեպքում, երբ այդ ոչ անդամը ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանին սպառնում է պատերազմով, պարբերաբար սահմանային դիվերսիոն հարձակումներ է կատարում հայկական դիրքերի ուղղությամբ:

Թող Բորդյուժան հայտարարի, որ Ռուսաստանը դա անում է ի շահ Հայաստանի, և թող նա ներկայացնի, թե որտեղ է Հայաստանի շահը: Այդ դեպքում Հայաստանի հասարակությունը նույնիսկ իր երախտագիտությունը կհայտնի Ռուսաստանին ու Բորդյուժային, և միգուցե Հայաստանը արդեն սկսի ինքն էլ զենք գնել Ռուսաստանից՝ Ադրբեջանի համար, սեփական շահի սիրույն, օգնելով Մոսկվային, որ նա Հայաստանի շահերը մենակ չսպասարկի:

Իսկ եթե լուրջ, ապա այս ամենը շատ զավեշտալի կլիներ, եթե խոսքը վերաբերեր խաղալիքներին կամ, ասենք, ռուսական օղուն: Բայց խոսքը զենքին է վերաբերում, այն զենքին, որը Ռուսաստանը արտադրում է, վաճառում Ադրբեջանին, և որի հետևանքով մի օր կարող է թափվել հայ զինվորի արյուն: Այնպես որ՝ իրավիճակը զավեշտալի չէ, այլ սարսափելի, հատկապես Հայաստանում առկա լռության ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում