Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ժիրայր Սէֆիլյանը՝ Սամվել Բաբայանի վերադարձի և Խանումյանին ծեծի ենթարկելու մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսելով ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին, նշեց, որ պետք է պարզել՝ ո՞վ էր պարտադրողը, որ նա այսքան տարիներ հեռու լիներ հայրենիքից:

«Սամվել Բաբայանի նման մի անձնավորություն երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից. որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ»,- նշեց Ժ. Սեֆիլյանը և հավելեց, որ իր կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունենալով նաև Արցախը:

«Բոլորդ նկատեցիք, թե ինչպիսի ջղաձգված վիճակ էր տիրում ստեփանակերտյան իշխանիկների մոտ,- նշեց Ժ. Սեֆիլյանը,- դժբախտաբար, ապրիլյան դեպքերը ևս դաս չեղան այդ մարդկանց: Հայկ Խանումյանի վրա հարձակվեցին և գիտենք, որ ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ նշված էր նաև, որ պետք է վերադառնա «իր Իջևանը», քանի որ իջևանցի է: Այդ վայրենիների կողմից նման արարքն ինձ համար զարմանալի չէ, սակայն վատն այն է, որ այդ միտքն այսօր ակտիվ շրջանառության մեջ է: Մենք լսեցինք նաև շարմազանովների և այլ չինովնիկների հայտարարությունները՝ քթերդ մի խոթեք ղարաբաղյան խնդիրների մեջ: Ի՞նչ է սա նշանակում, հայ զինվորները պետք է զոհվեն արցախյան ֆրոնտում, բայց հայը իրավունք չունի՞ քիթը խոթելու արցախյան հարցերի մեջ, այս ինչ անհեթեթություն է: Այս երկվությունը շատ վտանգավոր եմ համարում ու կարծում եմ՝ մեր ժողովուրդը, բանակը ջլատելու հերթական տեղեկատվական-հոգեբանական հնարքն է, որը դրված է շրջանառության մեջ:

Բոլորին կոչ եմ անում այդ ծուղակը չընկնել և արհամարհել հիմարների կողմից շրջանառության մեջ դրված այդ միտքը: Բոլորս պետք է հասկանանք՝ մենք մի ժողովուրդ ենք, չկա Արցախ, Երևան… կա Հայաստան և վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում