Իրաքի մայրաքաղաքում երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Առաջին ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը՝ ականապատված մեքենայով։ Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսի Էթ-Թաջի ռազմաբազայի մոտ։ Երկրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի արևելքում։
Իրաքի աջակցության ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ երկրում չդադարող բռնության հետևանքով մայիսին զոհվել է մոտ 870 մարդ, ավելի քան 1450-ը՝ վիրավորվել։














































