Thursday, 06 06 2024
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին

Incirlik-ը և Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ դատարանը՝ մեծ քննության առաջ. The Independent-ի անդրադարձը

«Ինջիրլիքը» Թուրքիայում ԱՄՆ առաջադեմ ավիաբազան է, ԱՄՆ համար ԴԱԻՇ-ի դեմ ավիապայքարի թռիչքակետ։ Բայց երկու ամսից մի խումբ հայեր՝ բոլորը 1915 թվականի Ցեղասպանության զոհերի ժառանգներ, ԱՄՆ դատարանում կհաստատեն, որ հողը, որտեղ ամերիկյան ինքնաթիռները օդ են բարձրանում՝ ռմբակոծելու Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների թիրախները, պատկանում է իրենց, և պետք է վերադարձվի իրենց ընտանիքներին։ Այս մասին The Independent-ում գրում է Ռոբերտ Ֆիսկը։

ԱՄՆ կառավարությունը դեռևս հրաժարվում է 1915 թվականին տեղի ունեցածը բնութագրել «Ցեղասպանութուն» եզրույթով՝ վախենալով վշտացնել Թուրքիային։ Առաջին համաշխարհայինի ժամանակ մարդության դեմ ամենազարհուրելի հանցանքը որպես Ցեղասպանություն ճանաչող եվրոպական երկրների աճող թվին զուգահեռ զոհերի ուրվականները, թվում է, վերադառնում են՝ հետապնդելու Ամերիկայի մերձավորարևելյան պատերազմը։

Սա գաղտնի պատմական իրավական փաստարկ չէ, այլ քաղաքական դեպք, որում ԱՄՆ լիիրավ քաղաքացի հանդիսաող երեք հայեր օգոստոսին Կալիֆոռնիայի 9-րդ շրջանային դատարանում կպաշտպանեն Ադանայից 7 մղոն հեռու գտնվող բազայի տարածքի որոշ հատվածի և դրա շրջակա հողերի նկատմամբ իրենց իրավունքները։

Պենտագոնը «Ինջիրլիքը» նկարագրում է որպես «ռազմավարական դիրք՝ մոտ աշխարհի շատ վտանգավոր կետերի»։ Սակայն մեկ դար անց բարձրաձայնվում է, որ «գերազանց հարմարություններով» այդ հողերը պատկանել են Օսմանյան կայսրության հայերին։ Այդ հողում եղել են ֆերմաներ, տներ, գյուղի դպրոց և եկեղեցի, ամառանոցներ, որոնք պատկանել են մոտակա Ադանայի հայ քրիստոնյաներին։ Ինջիրլիքում աճել է թզենու պլանտացիա, հենց այդ անվանումը թուրքերեն նշանակում է «թզերի վայր»։

Ալեքս Բակալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը պահանջում են իրենց վերադարձնել բազայի և շրջակա տարածքի հողերը՝ ընդհանուր չափով մոտ 122 ակր։

Եվս 13 հայ կարող են միանալ հայցադիմումին, որն այդ դեպքում կընդգրկի բազայի ամբողջ տարածքը։

Բազայում են տեղակայված նաև թուրքական կործանիչների ջոկատները, որոնք ավիաարշավ են իրականացնում քրդերի դեմ։ Այնտեղ ապրում են ծառայության մեջ գտնող ամերիկացի և թուրք զինվորականների ընտանիքների առնվազն 2000 անդամներ։

Հայցադիմումը բնօրինակը 2010 թվականի դեկտեմբերին ներկայացվել էր Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանային դատարան։ Հայցվորները նշել են, որ պատասխանողները բռնազավթել են հողն ու այնուհետև շահույթ ստացել դրանից։ Գործը պաշտոնապես ուղղվել էր Թուրքիայի կառավարության Կենտրոական բանկի և պետական գյուղատնտեսական TC Ziraat Bankasi բանկի դեմ։ Երկու բանկերը հայտնել էին սուվերեն անձեռնմխելիությա մասին և խնդրել բանկին մերժել հայցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանները նշանակել էին իրենց ազգային բանկերին որպես լքված հայկական ունեցվածքի տեր։ Դատարանը վճռել էր, որ գործը պետք է մերժվի, քանի որ ներառում է քաղաքական հարց։

Երեք ժառանգները դիմել են 9-րդ շրջանային դատարան։ Լսումները նշանակված են օգոստոսին։

Հայցվորների փաստաբանները հղում են անում պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարություններին, որ ԴԱԻՇ-ի կողմից քրիստոնյաների, եզդիների և շիայական խմբերի նկատմամբ իրագործվող գործողությունները ցեղասպանություն են, որոնք պետք է լուսաբանվեն անկախ հետաքննությամբ ու պաշտոնական իրավական սահմանմամբ, որը կկայացվի համապատասան դատարանի կամ տրիբունալի կողմից։ Նրանց խոսքով՝ իրենց երեք հաճախորդերը հավատում են, որ իրենց գործը կքննվի իրավական, այլ ոչ թե քաղաքական տեսանկյունից։

Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ դատարանի կողմից, ժամանակի հարց կդառնա Վաշինգտոնում կառավարության կողմից 1915 թվականի զանգվածային սպանությունների համար հենց նույն բառի օգտագործումը՝ եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում