Saturday, 11 07 2026
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Հայաստանը Խաղաղության գլոբալ ինդեքսում 110-րդն է

Լոնդոնում Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակված Խաղաղության գլոբալ ինդեքս 2016 (Global Peace Index) վարկանիշային աղյուսակում Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել է 110-րդ տեղը։ Ազգային կորուստը բռնությունից կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար։ Անցյալ տարի Հայաստանը եղել է 91-րդ հորիզոնականում։ Վրաստանը 85-րդ տեղում է, Թուրքիան՝ 145-րդ, Իրանը՝ 133-րդ, Ադրբեջանը՝ 134-րդ։

Հետազոտությունում վերլուծվել է իրավիճակը 162 երկրներում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99.7 տոկոսը։ Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 23 ցուցանիշ: Ներքին ցուցանիշների թվին են դասվում երկրում բռնության և հանցավորության մակարդակը, իսկ արտաքին ցուցանիշների թվին` հարևան երկրների հետ հարաբերությունները, ներքին անկայունությունը, ռազմական ծախսերի մակարդակը:

Ըստ զեկույցի, որն այս տարի հրապարակվում է 10-րդ անգամ, բռնությունից Ռուսաստանի կորուստները 2015-ին հասել են 342.7 մլրդ դոլարի։ Երկիրը 151-րդ հորիզոնականում է։

Վարկանիշը գլխավորում է Իսլանդիան։ Առաջին տասնյակում են նաև Դանիան,Ավստրիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան և Սլովենիան։ Առավել ծայրահեղ է իրավիճակը Սիրիայում և Իրաքում, որտեղ բռնությունից կորուստները կազմում են ՀՆԱ 54 տոկոսը։ Եռյակը եզրափակում է Աֆղանստանը (45տոկոս)։

Աշխարհում բռնությունից կորուստները փոքր-ինչ նվազել են, սակայն շարունակում են մնալ շատ բարձր մակարդակի վրա՝ 2015 թվականին հասնելով 13.6 տրիլիոն դոլարի կամ համաշխարհային համախառն ներքին արդյունքի 13.3 տոկոսի։

«Դա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկն է, և համեմատության համար կարելի է ասել, որ դա մոտ 11 անգամ ավելի է, քան ուղղակի գլոբալ օտարերկրյա ներդրումների ծավալը»,- ասել է ինստիտուտի հիմնադիր Սթիվ Կիլելեան։

Ինչպես նշվում է 120 էջանոց փաստաթղթում, եթե բաժանենք այդ ծախսերը Երկրի բոլոր բնակիչների վրա, ապա բեռը կկազմի օրական 5 դոլար, մինչդեռ աղքատության շեմը, Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականներով, օրական 1.9 դոլար է։

Բռնությունից կորուստների կառուցվածքում ինստիտուտի փորձագետները ներառում են կորուստները հակամարտություններից (742 մլրդ դոլար), հանցավորությունից (2.5 տրիլիոն), ինչպես նաև ներքին անվտանգության ծախսերը (4.2 տրիլիոն դոլար) և ռազմական ծախսերը (6.2 տրիլիոն դոլար)։ Ինչ վերաբերում է վերջին ցուցանիշին, ապա, ինչպես ընդգծվում է զեկույցում, համաշխարհային ռազմական ծախսերը վերջին 3 տարում կրճատվել են 10 տոկոսով, սակայն շարունակում են մնալ զգալի բարձր մակարդակի վրա, քան 1960 թվականին։ Ամենից շատ ռազմական կարիքների վրա ծախսում են ԱՄՆ-ն ու Չինաստանը, որոնց մասնաբաժինը այդ առումով գլոբալ ծախսերում կազմում է համապատասխանաբար 38 և 10 տոկոս։

Հետազոտությունում նշվում է, որ աշխարհում բռնությունից տնտեսական կորուստները 2014-ի համեմատ կրճատվել են 2 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է մոտ 246 մլրդ դոլար։ Առաջին հերթին դա տեղի է ունեցել սպանությունների թվի, ներքին անվտանգության վրա ծախսերի և զարգացած երկրներում ռազմական ծախսերի կրճատման հաշվին։

Զեկույցում շոշափվում է նաև ահաբեկչության թեման, որի զոհերի թիվը 2015-ին աճել է 80 տոկոսով։ Մինչդեռ 2015 թվականին 69 երկրներում ոչ մի ահաբեկչություն չի կատարվել: Պետությունների թիվը, որտեղ մեկ տարում ահաբեկիչների զոհն է դարձել ավելի քան 500 մարդ, ավելացել է ավելի քան կրկնակի՝ 5-ից դառնալով 11։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում