Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային առնչվող իրադարձություններին` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, որ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. անթույլատրելի է Ադրբեջանի՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները մերժելու ցանկացած փորձ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ռուս գործընկերոջը ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մանրամասները, ընդգծել է, որ Հայաստանն անթույլատրելի է համարում մերժումը` հակամարտության բացառապես խաղաղ, քաղաքական միջոցներով լուծման հանձնառությունները, հատկապես, որ այս ռազմական ագրեսիայի զոհեր են անմեղ քաղաքացիներ, այդ թվում` երեխաներ: Տիկին Նաղդալյանն այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության հասցեական և հստակ գնահատականները:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի արտգործնախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպման մասին, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, որոնք, սակայն, ադրբեջանցի պաշտոնյաները Վիեննայի հանդիպմանը հաջորդած իրենց հայտարարություններում փորձել են հերքել, ինչն աներկբա վկայությունն է Բաքվի որդեգրած` հակամարտության լուծման ռազմական կուրսին հավատարիմ մնալու քաղաքականությունը:

Երկուստեք կարևորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքը, որն իրականացվում է տարին երկու անգամ օրակարգային հարցերի շուրջ հանդիպումներով:

Կողմերն ընդգծել են, որ մշտապես հաջողվել է տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական և մարդասիրական համագործակցության կարևորություն ներկայացնող խնդիրները պահել ուշադրության կենտրոնում: Վերջին մի քանի տարիների ընթացքում հանձնաժողովը շեշտը դրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի տնտեսական համագործակցության վրա:

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն` ներկայացնելով միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքները, որի առաջին մասն անցկացվելու է Մոսկվայում և օրակարգում անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, իսկ երկրորդ մասը` Կազանում և առնչվելու է տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայ և ռուս խորհրդարանականները միմյանց փոխանցել են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնները, ովքեր հաջողություն են մաղթել միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում