Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր ընդունումը չպետք է հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման:
«Կարող եմ ասել, որ ես հուսով եմ ու ակնկալում եմ, որ որոշումները, որոնք վաղը հավանաբար կընդունվեն Գերմանիայի խորհրդարանի կողմից, չեն հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման»,- նշել է Շեֆերը:







































