Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայ գործարարների հետ քննարկել է հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մայիսի 30-ին հրավիրվել է խորհրդակցություն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանող և ներմուծող երեք տասնյակից ավելի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների ղեկավարների և ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ տնտեսական խորհրդում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նպատակ է հետապնդել քննարկելու շահագրգիռ կազմակերպությունների, այդ թ վում նաև՝ դեսպանության անելիքներն՝ ուղղված ամառային ամիսներին դեպի Ռուսաստան հայաստանյան ապրանքների, առաջին հերթին՝ գյուղամթերքների արտահանման ծավալների աճին և ռուսաստանյան շուկայում դրանց արդյունավետ իրացմանը: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:

Իր բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը և արդեն իսկ գործող ինտեգրացիոն ձևաչափերում առկա հնարավորություններն ու ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկն ու արտահանման ծավալների աճի ապահովման անհրաժեշտությունը:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առավել խորացումը կնպաստի հայ-ռուսական փոխգործակցության ամբողջական համակարգի զարգացմանը:

Իր հարցադրումներում դեսպան Եսայանը հատուկ անդրադարձ է կատարել ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների ծավալների աճի գործում, դրանց գովազդի ու անհրաժեշտ տեղեկատվության տարածման շուրջ աշխատանքների ակտիվացման, գնային քաղաքականության և երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ լիարժեք վիճակագրության կարևորությանը:

Խորհրդակցությանը ներկա գործարարներն իրենց տեսակետներն են հայտնել արտահանման արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ արտահանման գործողությունների տեխնիկական բարելավումը, ԵԱՏՄ շրջանակներում ընձեռվող հնարավորություններից օգտվելու կարևորությունը, Ռուսաստան ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի չեղարկումը, ռուբլիով փոխադարձ հաշվարկների իրականացնելու հնարավորությունը, արտահանման ոլորտում գործող ընկերությունների համար վարկավորման նոր ծրագրերի նախաձեռնումն ու ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքների տարածման հարցում պետական աջակցության ապահովումը:

Հայ-ռուսական առևտրային կապերի շուրջ ամփոփ ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ առևտրի ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Խորհրդակցությանը ԵԱՏՄ-ի շրջանակներում հայկական ապրանքների արտահանման հարցերի շուրջ պարզաբանումներ է ներակայացրել ԵՏՀ մաքսային և սակագնային կարգավորման վարչության տնօրեն Գագիկ Քոչարյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մակար Նահապետյանը, Ռուսաստանի սոմելյեների և գինու փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը, “Յան” և “Սիս Նատուրալ” ընկերությունների ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Բաղդասարյանը, “ԷկոԿոսմետիկա” ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ Իրինա Սկրյաբինան և այլք:

Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ոլորտում աշխատող գործարարների հանդիպման արդյունքների և հնչեցված դիտարկումների հիման վրա կկազմվի վերլուծական տեղեկանք՝ ՀՀ շահագրգիռ մարմիններին ներկայացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում