Wednesday, 15 07 2026
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Նժդեհի արձանի կանգնեցմանը Մոսկվան պետք է վճռական արձագանքի՝ նման հերոսացումների դադարեցման պահանջով. Սերգեյ Մարկով

Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը պետք է պահանջի Մոսկվայի կողմից դիվանագիտական ուղիներով անհապաղ արձագանք՝ «Վեստնիկ Կավկազա» առցանց պարբերականի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս փորձագետները։

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն այս փաստը հրեշավոր է անվանել։

«Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։

Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է, և Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով»,- կոչ է արել նա։

Նա ընդգծել է, որ հետխորհրդային պետությունների ազգային քաղաքականությունը չպետք է ջնջի «մեր ընդհանուր պատմությունը»։

«Սեփական պատմության տարբեր փուլերի հաշտեցման փորձերում պետք է գոյություն ունենա բանականություն, պատմության նման շրջաններն ու անձերին պետք չէ ներառել ընդհանուր համատեքստ, այլ հակառակը՝ բացառել դրական շարքից։ Հայաստանի ղեկավարությունը դրանով իսկ իրեն դրեց Լատվիայի, Էստոնիայի և ներկայիս Ուկրաինայի ղեկավարության հետ մեկ շարքում, որոնք փառաբանում են նացիստ կոլաբորացիոնիստներին»,- ասել է Մարկովը։

«Համագործակցությունը գերմանական նացիզմի հետ և դրանով իսկ մասնակցությունը նրա հրեշավոր հանցագործություններում, այդ թվում՝ ռուս ժողովրդի ցեղասպանությունում՝ գերմանական նացիզմի կարևորագույն ձգտումներից մեկում, պետք է ջնջի ցանկացած արժանիք։ Մոսկվան պետք է պահանջի Երևանից դադարեցնել նացիստական հանցագործների հերոսացման քաղաքականությունը։ Այդ հարցը պետք է մշտապես լինի հայ-ռուսական բանակցությունների սեղանին»,- եզրափակել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում