Իրաքյան բանակի կողմից ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առնվազն 60 գրոհային Անբար նահանգի Ռամադի վարչական կենտրոնից 70 կմ հեռավորության վրա գտնվող Հիթ քաղաքը գրավելու փորձի ժամանակ: Այս մասին հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հրամանատարությունը՝ գրում է tass.ru-ն:
«Իրաքյան բանակի ջոկատները կանխել են ԴԱԻՇ-ի հարձակումը Հիթ քաղաքի վրա. ոչնչացված են առնվազն 60 ահաբեկիչներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ քաղաքը գրոհելիս ԴԱԻՇ-ին հաջողվել է գրավել քաղաքամերձ մի քանի շրջաններ: Կառավարական ուժերը ունեն 15 զոհ:









































